Ալիսա Ուայթ-Գլազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Ուայթ-Գլազ
Հիմնական տվյալներ
Ծնվել է1985 թվական 13 հուլիսի
Մոնրեալ
Երկիր Կանադա
ԺանրերԴեթ-Մետալ,
Թրեշ-Մետալ,
Մելոդիկ Դեթ-Մետալ,
Մետալքոր
ՄասնագիտությունԵրաժիշտ, երգիչ-երգերի հեղինակ,
Գործիքներվոկալ
Գործունեություն1985-մեր օրեր
ԼեյբլCentury Media Records
ԱնդամակցությունArch Enemy?
 Alissa White-Gluz Վիքիպահեստում

Ալիսա Ուայթ-Գլազ (անգլերեն Alissa White-Gluz, հուլիսի 31, 1985(1985-07-31)[1], Մոնրեալ), կանադացի երգչուհի և երգերի հեղինակ։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսան ծնվել է 1985 թվականի հուլիսի 31-ին Մոնրեալում։ Մեծացել է հրեական մթնոլորտում, բայց չի հավատում ոչ մի տեսակի Աստվածների գոյությանը, և չի նշում ոչ մի կրոնական տոն։ 13 տարեկանից սկսած նա բուսակեր է, չի օգտագործում ոչ մի տեսակի կենդանական սնունդ։ Ի ծնե նրա մազերը եղել են շագանակագույն, իսկ առաջին անգամ մազերը ներկել է 12 տարեկանում։ Ալիսան գերազանց տիրապետում է ֆրանսերենին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ձևավորվում է «The Agonist» խումբը, բայց վերջինիս դեբյուտը տեղի է ունենում 2007 թվականին, երբ խումբը պայմանագիր է կնքում «Century Media»-ի հետ։ Մինչ այդ Ալիսան հանդես էր գալիս այլ խմբում, որն իր ոճով նմանվում էր Opeth-ին։

Ալիսայի տաղանդի շնորհիվ «The Agonist» խումբը ստացել է մի շարք մրցանակներ, իսկ ամերիկական Revolver ամսագիրը Ալիսային համարել է մետալ ժանրի լավագույն կատարողներից։

2009 թվականին «Revolver» ամսագիրը Ալիսային ճանաչել է մետալ ժանրի ամենասեքսուալ երգչուհի։

2012 թվականի հունվարին Ալիսան մասնակցել է «MTV 's Made» թողարկմանը, որտեղ հանդես է եկել որպես էքստրիմ վոկալի ուսուցչուհի։

2014 թվականի մարտի 17-ին հայտարարվեց, որ Անժելա Գոսովը լքում է Arch Enemy-ին, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ալիսան։

Կրիտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրպագուներ The Agonist-ի հեռանալը ընդունեցին որպես անմտածված քայլ։ Շատերը մտածում էին, որ The Agonist-ի հաջողությունը հենց Ալիսայից էր կախված։ Իսկ Arch Enemy-ի բացակայում է մաքուր վոկալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.