Ալիսա Բուխինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Բուխինգեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կարատեիստ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 26, 1992(1992-10-26)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր՝Զալցբուրգ, Ավստրիա

Ալիսա Թերեզա Բուխինգեր (գերմաներեն՝ Alisa Theresa Buchinger. հոկտեմբերի 26, 1992(1992-10-26)[1][2], Զալցբուրգ, Ավստրիա)[3], ավստրիացի կարատեիստուհի։ 2016 թվականին Ավստրիայի Լինց քաղաքում անցկացված կարատեի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել կանանց կումիտե մրցաձևում, 68 կգ քաշային կարգում[4][5]։: 2015 և 2017 թվականներին էլ հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի։ Բազմիցս արժանացել է արծաթե և բրոնզե մրցապարգևների։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած կարատեի Եվրոպայի առաջնությունում կանանց կումիտե մրցաձևի 61 կգ քաշային կարգում Բուխինգերը նվաճեց բրոնզե մեդալներից մեկը: [6] Այդ նույն մրցաձևում, բայց արդեն 68 կգ քաշային կարգում նա ևս մեկ բրոնզե մեդալ նվաճեց երեք տարի անց գերմանական Բրեմեն քաղաքում կայացած կարատեի աշխարհի առաջնությունում[7][8]։ Բուխինգերը հանդես է եկել նաև կանանց թիմային կումիտե մրցաձևում[8]։

2015 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված Եվրոպական խաղերում նա արժանացավ արծաթե մեդալի[9]՝ եզրափակչում պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Իրինա Զարեցկային[9]։ Եվս մեկ արծաթե մեդալի տիրացավ 2016 թվականին Պորտուգալիայի Բրագա քաղաքում կայացած կարատեի աշխարհի համալսարանական առաջնությունում[10][11]։ 2017 թվականին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացված Համաշխարհային խաղերում Բուխինգերը դարձյալ արծաթե մեդալ նվաճեց կանանց կումիտե մրցաձևում, 68 կգ քաշային կարգում.[12][13] եզրափակչում պարտվեց ալժիրցի Լամյա Մաթուբին[12][13]։

2021 թվականի հունիսին Բուխինգերը մասնակցեց Ֆրանսիայի Փարիզ քաղաքում անցկացված օլիմպիական որակավորման մրցաշարին ՝ հույս ունենալով 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել[14], սակայն առաջին իսկ գոտեմարտը տանուլ տվեց և դուրս մնաց մրցապայքարից[14]։ 2021 թվականի նոյեմբերին էլ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված կարատեի աշխարհի առաջնությունում պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում[15]։

Բուխինգերին չհաջողվեց մեդալ նվաճել նաև 2022 թվականին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում անցկացված կարատեի Եվրոպայի առաջնությունում[16], որտեղ նա հանդես եկավ կանանց թե՛ անհատական, թե՛ թիմային կումիտե մրցաձևում[16] Ամիսներ անց ամերիկյան Բիրմինգհեմ քաղաքում կայացած Համաշխարհային խաղերում նա կարողացավ տիրանալ արծաթե մեդալի կանանց 68 կգ քաշային կարգում[17][18]::

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցությունը Մրցավայրը Գրաված տեղը Մրցաձևը
2011 թ Եվրոպայի առաջնություն Ցյուրիխ, Շվեյցարիա 3-րդ Կումիտե 61 կգ
2013 թ Եվրոպայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 2-րդ Կումիտե 68 կգ
2014 թ աշխարհի առաջնություն Բրեմեն, Գերմանիա 3-րդ Կումիտե 68 կգ
2015թ Եվրոպայի առաջնություն Ստամբուլ, Թուրքիա 1-ին Կումիտե 68 կգ
Եվրոպական խաղեր Բաքու, Ադրբեջան 2-րդ Կումիտե 68 կգ
2016թ Եվրոպայի առաջնություն Մոնպելյե, Ֆրանսիա 2-րդ Կումիտե 68 կգ
աշխարհի առաջնություն Լինց, Ավստրիա 1-ին Կումիտե 68 կգ
2017թ Եվրոպայի առաջնություն Իզմիթ, Թուրքիա 1-ին Կումիտե 68 կգ
Համաշխարհային խաղեր Վրոցլավ, Լեհաստան 2-րդ Կումիտե 68 կգ
2022 թ Համաշխարհային խաղեր Բիրմինգհեմ, Միացյալ Նահանգներ 2-րդ Կումիտե 68 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. «Entry List by NOC» (PDF). 2017 World Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  4. Etchells, Daniel (2016 թ․ հոկտեմբերի 29). «Four gold medals for Japan on opening day of finals at 2016 Karate World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  5. «2016 World Karate Championships Medalists» (PDF). Sportdata. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  6. «2011 European Karate Championships Medalists» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  7. Goddard, Emily (2014 թ․ նոյեմբերի 8). «France and Egypt lead medals table at Karate World Championships». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «2014 World Karate Championships Results» (PDF). sportdata.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  9. 9,0 9,1 Etchells, Daniel (2015 թ․ հունիսի 14). «Azerbaijan top Baku 2015 karate medal standings after two more golds». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  10. Morgan, Liam (2016 թ․ օգոստոսի 13). «Agier lays down marker with victory over rival Buchinger at World University Karate Championship». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «2016 World University Karate Championships Results Book» (PDF). Fédération Internationale du Sport Universitaire. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. 12,0 12,1 Winters, Max (2017 թ․ հուլիսի 26). «Japan win two golds as karate action concludes at Wrocław 2017». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  13. 13,0 13,1 «Karate Results» (PDF). 2017 World Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  14. 14,0 14,1 «2021 Karate World Olympic Qualification Tournament Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  15. «2021 World Karate Championships Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. 16,0 16,1 «2022 European Karate Championships Results Book». ucarecdn.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «New Karate heroes crowned at The World Games 2022». World Karate Federation. 2022 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  18. «Karate Results Book» (PDF). 2022 World Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Բուխինգեր» հոդվածին։