Ալժիրի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալժիրի աստղադիտարան
CRAAG - Bouzareah.jpg
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ008
ԵրկիրFlag of Algeria.svg Ալժիր
ՎայրԱլժիր
Կայքcraag.dz
Կոորդինատներ: 36°47′52.440000099995″ հս․ լ. 3°1′55.9200001″ ավ. ե. / 36.79790000002777361° հս․. լ. 3.032200000028° ավ. ե. / 36.79790000002777361; 3.032200000028

Ալժիրի աստղադիտարան (ֆր.՝ l'Observatoire d'Alger, աստղադիտարանի կոդը` — «008»), աստղադիտարան Ալժիրի Ալժիր քաղաքի Բուզարեհ արվարձանում: Հիմնադրվել է 1880 թվականին: Աֆրիկա մայրցամաքի ամենահին աստղադիտարաններից մեկն է: Աստղադիտարանը ստացել է 8 համարը Մարդսենի ցանկում, որը օգտագործում է ՄԱՄ-ը աստղաչափական դիտարկումների դասակարգման համար:Աստղադիտարանը անվանվում է նաև Աստղագիտության, աստղաչափության և գեոֆիզիկայի հետազոտությունների կենտրոն (ֆր.՝ Centre de Recherche en Astronomie Astrophysique et Géophysique, (CRAAG)):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային միջերկրածովյան տարածքում Ֆրանսիական աստղադիտարանի ստեղծման գաղափարը առաջին անգամ առաջ է քաշվել Ուրբեն Լե Վերյեի կողմից 1856 թվականին, սակայն աստղադիտարանի հիմնադիրն է համարվում Շարլ Տրեպյեն: 1880 թվականին աստղադիտարանը սկսեց աշխատել, այնտեղ աշխատում էին Տրեպյեն և իր օգնականը: Այստեղ է աշխատել նաև ֆրանսիացի մեկ այլ աստղագետ՝ Լուի Բոյերը:

1891-ից 1911 թվականները ընկած ժամանակահատվածում, «Երկնքի քարտեզ» (ֆր.՝ Carte du Ciel) աստղաֆիզիկական կատալոգի ստեղծման ծրագրի շրջանակներում աստղադիտարանում կատարվել են 1260 լուսանկարումներ թիթեղների վրա: Իսկ 1892-ից 1940 թվականները հայտնաբերվել է 12 աստերոիդ:

Ստղադիտարանի գտնվելու վայրի պատվին է անվանվել (859) Բուզարեհ աստերոիդը, որը հայտնաբերվել էր այստեղ, 1916 թվականի հոկտեմբերի 2-ին ֆրանսիացի աստղագետ Ֆրեդերիկ Սիի կողմից[1]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրի աստղադիտարանը կազմված է երեք գիտական բաժիններից՝

Աստղագիտարանում աշխատում են 260 աշխատակից, ներառյալ մի քանի կայաններ, և Տամանրասետ քաղաքում գտնվող հետազոտական կայանը:

Աստղադիտարանի գլխավոր աստղադիտակը ունի 81 սմ տրամագիծ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IAU։ «859 Բուզարեհ աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]