Ֆրեդերիկ Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Սի
ֆր.՝ Frédéric Sy
Ծնվել է1861
Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ
Մահացել է20-րդ դար
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունաստղագետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ

Ֆրեդերիկ Սի (ֆր.՝ Frédéric Sy, 1861, Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ - 20-րդ դար), ֆրանսիացի աստղագետ, աշխատել է Փարիզի և Ալժիրի աստղադիտարան աստղադիտարաններում։

Աշխատել է Փարիզի աստղադիտարանում 1879-ից 1887 թվականները, որից հետո Ալժիրի աստղադիտարանում 1887 թվականից 1918 թվականները որպես աստղագետի օգնական[1]։ Ալժիրում աշխատելու ընթացքում հրատարակել է բազմաթիվ աշխատություններ փոքր մոլորակների և գիսաստղերի մասին։ Աշխատել է Ֆրանսուա Գոնեսիատի հետ միասին։

Սին հայտնաբերել և անվանել է երկու աստերոիդ՝ (858) Էլ Դյեզարը և (859) Բուզարեհը։ Անվանումները վերցվել են Ալժիրի աստղադիտարանի մոտ գտնվող վայրերի անուններից։

Ֆրեդերիկ Սիին պարգևատրել են Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի Վալցի մրցանակով (Prix Valz) 1919 թվականին[2]։ Նրա պատվին է անվանվել (1714) Սի աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schmadel, Lutz D. (2003). Dictionary of Minor Planet Names. Springer. էջ 136. ISBN 3-540-00238-3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Prize Awards of the Paris Academy of Sciences for 1918». Nature. 1918 թ․ դեկտեմբերի 26. էջ 334.