Ալթին Լալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալթին Լալա
ալբ․՝ Altin Lala
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1975(1975-11-18)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա
Հասակ 172 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ալթին Լալա (ալբ․՝ Altin Lala, նոյեմբերի 18, 1975(1975-11-18)[1][2][3], Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա), ալբանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հիմնական գործունեությունն անց է կացրել Գերմանիայում, նաև խաղացել է Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալան ծնվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ծնողները Պաշկե և Դոդյե Լալաներն են։ Մեծացել է մայրաքաղաքի Տիրանա է Ռե շրջանում՝ ծնողների, եղբոր և քրոջ հետ, որտեղ նա ֆուտբոլ էր խաղում փողոցում շրջակայքի հասակակից երեխաների հետ։ Ալթինի հայրը ցանկանում էր, որ որդին կենտրոնանա կրթության վրա, բայց ի վերջո թույլ է տալիս, որ Լալան պայմանագիր կնքի Տիրանայի «Դինամո» ակումբի հետ։

1991 թվականին 15 տարեկան Ալթինը մեկնում է Գերմանիայի Ալբանիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմով, որտեղ նրանք իրենց թիմով մնում էին Համբուրգի նավահանգստի մոտ։ Լալան իր թիմակիցների հետ որոշում է չվերադառնալ Ալբանիա, բացի դա՝ նա օթևան է գտնում Գերմանիայում։ Ի վերջո նա հանգրվանում է փախստականների Ֆուլդա ճամբարում, որտեղ էլ ընդունվում է Ֆուլդայի տեղական «Բորուսիա» ակումբի 3-րդ՝ երիտասարդական թիմը։ Քանի որ նա միայն ալբաներեն էր խոսում, թիմակիցների և մարզիչների հետ ժեստերով էր հաղորդակցվում, բայց երիտասարդական թիմու 2 տարի անցկացնելուց հետո վարպետանում է։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիա Ֆուլդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանողական կիսապաշտպանը սկսել է իր ֆուտբոլային գործուներությունը Տիրանայի երիտասարդական թիմից Գերմանիա տեղափոխվելով և խաղալով Ֆուլդայի «Բորուսիայի» 3-րդ կազմում 1994 թվականի հունվարից։ «Բորուսիայի» կազմում Լալան մնացել է 2 մրցաշրջան՝ խաղալով 56 խաղում և խփելով 6 գնդակ։

Հաննովեր 96[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հուլիսի 21-ին Ալթինը տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգայի «Հաննովեր 96» ակումբը, որի կազմում առաջին խաղը կայացավ 1998 թվականի հուլիսի 30-ին՝ 1-0 հաշվով հաղթելով «Կարլսրուե» ակումբին։ Այստեղ նա օգնում է թիմին հասնելու թիմին Բունդեսլիգա 2001-02 մրցաշրջանում և Բունդեսլիգայում խաղում է 149 հանդիպման մեջ՝ դառնալով իր թիմի կազմում ամենաերկար հանդես եկած ֆուտբոլիստը։ «Հաննովեր 96»ի կազմում Լալան միայն մի գոլ է խփել Բունդեսլիգայում։

2004 թվականին նա դարձավ թիմի ավագը մինչև 2007–08 մրցաշրջանը՝ դառնալով հանրահայտ թիմի երկրպագուների շրջանում, որոնք նրան տվել էին «Մարտնչող թզուկ» (գերմ.՝ Kampfzwerg) մականունը՝ իր կռվարար խաղաոճի պատճառով[4]։

2007-08 մրցաշրջանում նա անցկացրեց 28 խաղ առանց ընդունած գնդակի։ Լալայի համար 2008-09 մրցաշրջանի սկիզբը անհաջող էր, նա կարողացավ հանդես գալ միայն հինգ խաղի սկզբում՝ գնալով փոխարինման։ «Հաննովեր 96» այդ մրցաշրջանում հաղթանակ տարավ միայն տասը խաղում։

Մյունխենի Բավարիա II[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած պլանավորված հեռացումը ֆուտբոլից, քանի որ «Հաննովերի» հետ պայմանագիրն ավարտվում էր 2012 թվականի ամռանը՝ «Մյունխենի Բավարիա II» բանակցություններ է սկսում վարել Լալայի հետ մարտից, որ ամռանը որպես ազատ խաղացող տեղափոխվի այնտեղ։ Գաղափարը առաջարկել էր Լալայի նախկին թիմակից Մայքլ Թարնատը՝ «Մյունխենի Բավարիայի» նորեկներ որոնողը։ Լալան երեք անգամ խաղաց «Բավարիայի» պահուստային կազմում, մինչև ստիպված կլիներ 2012 թվականի հոկտեմբերին թողնել խաղալը վնասվածքի պատճառով։

Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթին Լալան նաև երկար ժամանակ խաղացել է ազգային հավաքականի կազմում՝ 1998 թվականից հանդես գալով 79 հանդիպումներում և խփելով 3 գնդակ[5], որը ցուցանիշով երկրորդն է Ալբանիայի ֆուտբոլի պատմության մեջ և զիջում էի միայն Լորիկ Կանային։ Նրա առաջին գոլը միջազգային հանդիպման ժամանակ եղել է 2003 թվականի մարտին Եվրոպայի որակավորման ընթացքում Ռուսաստանի դեմ խաղի 79-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ դառնալով Ալբանիայի ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն հանդիպումներից մեկը։ Երկրորդ գոլը երեք ամիս անց էր՝ Շվեյցարիայի դեմ 3-2 հաշվով պարտությամբ խաղում։ Լալան եղել է ազգային հավաքականի ավագը։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 5-ի տվյալներով

Մրցաշրջան Ակումբ Երկիր Մրցախաղ Խաղ Գոլ
1996–97 Ֆուլդայի Բորուսիա Գերմանիա Օբերլիգա Հեսսեն 23 2
1997–98 33 4
1998–99 Հաննովեր 96 Երկրորդ Բունդեսլիգա 24 3
1999–00 29 1
2000–01 31 3
2001–02 31 1
2002–03 Բունդեսլիգա 32 0
2003–04 12 0
2004–05 32 0
2005–06 29 0
2006–07 17 1
2007–08 27 0
2008–09 12 0
2009–10 4 0
2010–11 10 0
2011–12 6 0
Ընդհանուր 352 15

Ազգային թիմի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխանցումներ և գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ազգային հավաքական
Տարի Փոխանցում Գոլ
1998 7 0
1999 6 0
2000 3 0
2001 6 0
2002 5 0
2003 5 2
2004 7 0
2005 9 0
2006 6 1
2007 9 0
2008 6 0
2009 1 0
2010 2 0
2011 7 0
Ընդհանուր 79 3

International goals[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Խաղադաշտ Մրցակից Միավոր Արդյունք Մրցախաղ
1. 29 մարտի 2003 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա Ռուսաստան 2 – 1 3–1 Եվրո 2004 որակավորում[6]
2. 11 հունիսի 2003 Ստադ դը Ժնև, Ժնև, Շվեյցարիա Շվեյցարիա 1 – 1 2–3 Եվրո 2004 որակավորում[7]
3. 16 օգոստոսի 2006 Օլիմպիկո, Սերավալլե, Սան Մարինո Սան Մարինո 3 – 0 3–0 Ընկերական հանդիպում[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Altin Lala» (German). hannover96online.de. 2002 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Hoxha, Florent; Mamrud, Roberto (2014 թ․ հունիսի 12). «Goalscoring for Albania National Team». rsssf.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Match Euro Qualifying : Albania vs. Russia». footballdatabase.eu. 2003 թ․ մարտի 29. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Match Euro Qualifying : Switzerland vs. Albania». footballdatabase.eu. 2003 թ․ հունիսի 11. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Match Friendlies : San Marino vs. Albania». footballdatabase.eu. 2006 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալթին Լալա» հոդվածին։