Ալեքս Էնրիկե դա Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքս Էնրիկե դա Սիլվա
Algérie - Arménie - 20140531 - Alex.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1982(1982-01-06)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո
Հասակ 184 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միկա
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2005 Բրազիլիա Բոտաֆոգո
2005-2006 Բրազիլիա Սան-Կառլոս
2006-մ․հ․ Հայաստան Միկա 203 (32)
2008  Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 16 (1)
Ազգային հավաքական
2014-մ․հ․ Հայաստան Հայաստան 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքս Էնրիկե դա Սիլվա (պորտ.՝ Alex Henrique da Silva, հունվարի 6, 1982(1982-01-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, կամ պարզապես Ալեքս), հայ և բրազիլացի ֆուտբոլիստ, «Միկա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի Ռիբեյրան Պրետու քաղաքի «Բոտաֆոգո» ակումբում։ 2001 թվականին խաղացել է 4 խաղ Բրազիլիայի Սերիա Ա-ում: Ալեքսի խաղալու ընթացքում «Բոտաֆոգոն» հանդես է եկել շատ վատ և Սերիա Ա-ից անցել է Սան Պաուլու նահանգի առաջնության ստորին լիգա: 2005 թվականին Ալեքսը տեղափոխվել է «Սան Կառլոս» ակումբ, որը նույնպես մասնակցում էր Սան Պաուլու նահանգի առաջնությանը։

2006 թվականին Ալեքսն իր հայրենակից Կլեբերի հետ տեղափոխվել է հայկական «Միկա»: Հայաստանի առաջնությունում նրա դեբյուտային խաղը կայացել է 2006-ի ապրիլի 14-ին. նա մասնակցել է «Շիրակի» հետ հանդիպմանը: Ալեքսը միանգամից դարձել է ակումբի հիմնական խաղացող և իր առաջին մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր և սուպերգավաթի և Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

2008 թվականին «Միկայի» նախկին մարզիչ Արմեն Ադամյանը, ով աշխատում էր Ուլյանովսկի «Վոլգայում» որպես ավագ մարզիչ, Ալեքսին հրավիրել է ռուսական ակումբ: Նոր ակումբի կազմում բրազիլացին իր նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 13 «Անժիի» դեմ խաղում։ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում նա վարձավճարով անցկացրել է կես մրցաշրջանում՝ խաղալով 16 խաղ և խփելով 1 գոլ: Դրանից հետո նա վերադարձել է «Միկա»:

2014 թվականի դրությամբ՝ Ալեքսին է պատկանում ռեկորդը «Միկայի» կազմում անցկացրած խաղերի թվով՝ 203 խաղ Հայաստանի առաջնությունում: 2012 թվականի վերջին նա այս ցուցանիշով առաջ է անցել Հրաչյա Միքայելյանից[2]։ «Միկայի» կազմում Ալեքսը դարձել է Հայաստանի գավաթակիր (2006, 2011) և երկրի առաջնության արծաթե մեդալակիր:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ալեքսն ստացել է Հայաստանի քաղաքացիություն և սկսել հանդես գալ երկրի հավաքականում: Նույն թվականի մայիսի 27-ին նա նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով ԱՄԷ հավաքականի դեմ խաղին (4:3)[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Լիջա, դուստրը՝ Բեատրիս, որդին՝ Իկարո։

Ալեքսը տիրապետում է մի քանի լեզուների, այդ թվում ՝ հայերեն և անգլերեն, մի քիչ խոսում է ռուսերեն[4]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[5]։
Մրցաշրջան Ակումբ Ձեռքբերումներ Լիգա Գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2006 Միկա Հայաստանի առաջնություն 27 6 2 0 29 6
2007 26 8 4 1 30 9
2008 11 0 1 0 12 0
2008 Վոլգա Առաջին դիվիզիոն 16 1 - 16 1
2009 Միկա Հայաստանի առաջնություն 24 5 2 0 26 5
2010 27 3 3 0 2 0 32 3
2011 24 3 7 1 2 0 31 4
2012-13 38 4 6 0 - 42 4
2013-14 26 3 4 0 2 0 32 3
Ընդհանուր Հայաստան 203 32 20 0 15 1 218 33
Ռուսաստան 16 1 0 0 16 1
Ընդհանուր 219 32 20 0 15 1 254 34

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]