Ալեքսեյ Պավլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Պավլովսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Ալեքսեյ Պավլովսկի (ռուս.՝ Алексей Викторович Павловский, դեկտեմբերի 16, 1962), ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985)։ Տիրապետում է անգլերեն, պարսկերեն և ֆրանսերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1988 թվականից։

  • 1988-1992 թվականներին՝ Աֆղանստանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից (1991 թվականից՝ Ռուսաստան)։
  • 1993-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի երկրորդ քարտուղար։
  • 1994-1995 թվականներին՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարի քարտուղարության երկրորդ քարտուղար
  • 1995-1999 թվականներին՝ Նամիբիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը։
  • 1999-2003 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի խորհրդական, բաժնի պետ։
  • 2003-2006 թվականներին՝ Պորտուգալիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ, ավագ խորհրդական։
  • 2006-2011 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2011-2019 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2019 թվականի ապրիլի 3-ից՝ Ավստրալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2019 թվականի ապրիլի 11-ից՝ Ֆիջիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
  • 2019 թվականի հուլիսի 1-ից՝ Թուվալուում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի հուլիսի 16)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի նոյեմբերի 7)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի հուլիսի 10)[6]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2019 թվականի հուլիսի 3)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար[7]։
  • «Մարտական ծառայություն» մեդալ։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2009 թվականի փետրվարի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 03.04.2019 г. № 145 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Австралии»
  2. Указ Президента Российской Федерации от 11.04.2019 г. № 154 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Островов Фиджи по совместительству»
  3. Указ Президента Российской Федерации от 01.07.2019 № 307 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Тувалу по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 16.07.2009 г. № 817 «О присвоении дипломатического ранга»
  5. Указ Президента Российской Федерации от 07.11.2012 г. № 1502 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 10.06.2017 г. № 263 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 3 июля 2019 года № 312 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Распоряжение Президента Российской Федерации от 06.02.2009 г. № 67-рп «О поощрении работников Министерства иностранных дел Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]