Ալեքսեյ Նիկոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Նիկոլով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1957(1957-12-21) (66 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, լրագրող, ռադիոհաղորդավար և հեռուստամեկնաբան
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Ալեքսեյ Նիկոլով (ռուս.՝ Алексе́й Льво́вич Нико́лов, դեկտեմբերի 21, 1957(1957-12-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, RT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։ Նախկինում հեռուստա և ռադիոհաղորդավար, սպորտային մեկնաբան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը (1979 թվական) և Մորիս Թորեզի անվան Մոսկվայի օտար լեզուների պետական լեզվաբանական համալսարանը (1981 թվական)։ Լրագրության և մեդիակրթության ամբիոնի պրոֆեսոր։

Աշխատանքային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1996 թվականը աշխատել է որպես մենեջեր, թարգմանիչ, լրագրող։ 1973 թվականից նա համագործակցել է մի շարք թերթերի և ամսագրերի հետ, ազատ գրող, սպորտային լրագրողի (լուսաբանել է մի քանի Եվրոպական առաջնություններ, Ամառային օլիմպիական խաղեր 1988)։ 1990-1993 թվականներին եղել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ծրագրերի հաղորդավար[1]։ 1998-2008 թվականներին Եվրոսպորտ հեռուստաալիքի սպորտային ծրագրերի վերլուծական մեկնաբան։ 1998 թվականից Golf Digest ամսագրի ռուսական խմբագրության գլխավոր խմբագիր։

1997 թվականից մինչև 2003 թվականը սպորտային նորությունների հաղորդավար, ինչպես նաև ՌԵՆ ՏՎ-ի «Սպորտ սուրհանդակ» և «Ֆուտբոլային սուրհանդակ» հաղորդումների մեկնաբան[2][3]։ Սպորտային խմբագրության ՓԲԸ «ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերության» պրոդյուսեր[4]։

2003-2005 թվականներին Ռոսիա 2 և Սեմյորկա հեռուստաալիքների գոլֆի ռուսական առաջնությունների հեռարձակման պրոդյուսեր և մեկնաբան[5]։

2005 թվականից RT պետական հեռուստատեսության սպորտային բաժնի պետ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2009 թվականի հոկտեմբերից ՌՏ հեռուստատեսության թողարկած Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն հանդիսացող «ՏՎ Նովոստի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն[6]։

Նա սովորեցնում է մուլտիմեդիա լրագրություն Միխաիլ Շոլոխովի անվան Մոսկվայի պետական հումանիտար համալսարան[7]։

2010 թվականից ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ «Լրագրողական հմտությունների համար»՝ Ռուսաստանի լրագրողների միության մրցանակի դափնեկիր։

2016 թվականի մարտին ընտրվել է Միջազգային հեռարձակողների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ։

2017 թվականին նշանակվել է տնտեսագիտական բարձրագույն դպրոցի, մեդիա և դիզայնի հաղորդակցության ֆակուլտետի դեկանի տեղակալ։

Զբաղվում է գոլֆով։ Գլխավորում է golf.ru կայքում հեղինակային սյունաշարը[8]։

Ալեքսեյ Նիկոլովն ունի օսերական արմատներ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ և թոռնիկ[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Алексей Николов: «Красноярские студенты до обидного вежливы»». Интеллектуальный диалог. 2016 թ․ փետրվարի 1.
  2. «"Футбольный курьер"». REN-TV. 2001 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Служба информации». REN-TV. 2001 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Встречайте футбол на экранах ваших телевизоров». Советский спорт. 2001 թ․ մարտի 6.
  5. «НИКОЛОВ Алексей Львович». Лабиринт. 2009 թ․ հոկտեմբերի 7.
  6. «Алексей Николов назначен гендиром "ТВ-Новости"». Лениздат. 2009 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  7. ФАКУЛЬТЕТ ЖУРНАЛИСТИКИ Николов Алексей Львович
  8. Алексей Николов. Об экспансии, законе Данбара и аланских корнях
  9. «НИКОЛОВ Алексей Львович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  10. «Распоряжение Президента Российской Федерации от 02.09.2013 г. № 319-рп. О поощрении».