Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունն է, որի սեփականատիրոջը կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից՝ որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց կողմից՝ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով։ Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «հիմնադրամ» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ նաև հիմնադիր պայմանագիրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ