Ալեքսեյ Մարինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Մարինատ
Ալեքսեյ Մարինատ.jpg
Ծնվել էմայիսի 24, 1924(1924-05-24)
ԾննդավայրDolynske, Բալթսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 17, 2009(2009-05-17) (84 տարեկանում)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունգրող
Լեզումոլդավերեն
Ազգությունմոլդովացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մոլդովա
ԿրթությունԻոն Կրյանգեի անվան մանկավարժական ինստիտուտ
Ստեղծագործական շրջան1955-2009
Կուսակցությունչկա
ՊարգևներՀանրապետության շքանշան

Ալեքսեյ Մարինատ (ռում.՝ Alexei Marinat, մայիսի 24, 1924(1924-05-24), Dolynske, Բալթսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2009(2009-05-17), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող, արձակագիր, դրամատուրգ։ Գրականության վաստակավոր գործիչ (1993)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Մարինատը ծնվել է 1924 թվականին Օդեսայի մարզի Դոլինսկոյե գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1959 թվականին ավարտել է Իոն Կրյանգեի անվան մանկավարժական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից պահել է օրագիր, որտեղ շարադրել է հետպատերազմյան իրականության իր տպավորությունները։ Գործընկերոջ մեղադրանքով դատապարտվել և երկար տարիներ եղել է սիբիրյան ճամբարներում[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությամբ զբաղվել է 1950-ական թվականներից։ Հրատարակել է վեպեր, վիպակներ, պատմվածքներ, գրել է պիեսներ[2]:

  • «Արշալույսները կանչում են մեզ» („Zările ne cheamă”) 1959
  • «Մարդը գնում էր գյուղական ճանապարհով» („Fata cu harţag”) 1962
  • «Անդադրում աղջիկը» („Fata cu harţag”) 1962
  • «Հետքեր շեմին» („Urme pe prag”) 1966
  • «Բանագնացներ» („Mesagerii”) 1977
  • «Սիրո պարտեզ» („Grădina dragostei”) 1980
  • «Ընտրված գրություններ» („Scrieri alese”) 1991
  • «Ես և աշխարհը» („Eu şi lumea”) 1999
  • «Ճամփորդություն աշխարհի շուրջ» („Călătorii în jurul omului) 2004, Մոլդովայի ԽՍՀ գրողների միության մրցանակ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի շքանշան
  • «Կարմիր աստղի» շքանշան
  • Գրականության վաստակավոր գործիչ (1993)
  • Գրականության և արվեստի բնագավառի հանրապետական մրցանակի դափնեկիր (2000)
  • «Հանրապետության շքանշանի» ասպետ (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսեյ Մարինատ
  2. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ