Ալեքսեյ Բաբիր
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 15, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 1 սեպտեմբերի, 2018: |
Ալեքսեյ Օլեգովիչ Բաբիր[3][4] (ուկրաիներեն՝ Олексій Олегович Бабир, մարտի 15, 1990[1][2], Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Նեֆտեխիմիկ» ակումբի հարձակվող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-2007 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում՝ Սիմֆերոպոլի օլիմպիական ռեզերվի ուսումնարանի թիմի կազմում։
2007 թվականի ամռանը տեղափոխվել է Մոլոդյոժնիի «Ղրիմտեպլիցա» ակումբ, որի գլխավոր մարզիչը եղել է Ալեքսանդր Գայդաշը։ 2007 թվականի օգոստոսի 19-ին կատարել է իր նորամուտն ակումբում՝ մասնակցելով Ուկրաինայի Առաջին լիգայի՝ Կիևի «Օբոլոն» ակումբի դեմ արտագնա խաղին (3:1)[5], որի 63-րդ րոպեին փոխարինել է Անդրեյ Գայդաշին։ 2007 թվականի նոյեմբերին ակումբի կազմում նվաճել է Ղրիմտեպլիցայի գավաթը[6], իսկ 2009 թվականի փետրվարին այդ մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր[7]։ «Ղրիմտեպլիցա» ակումբում հանդես գալուն զուգահեռ խաղացել է նաև տեղի «Սպարտակի» կազմում Ղրիմի առաջնությունում[8]։ 2007 թվականին դարձել է Ղրիմի առաջնության չեմպիոն[9]։ 2008 և 2009 թվականներին «Սպարտակի» կազմում նվաճել է Սիմֆերոպոլի քաղաքապետի գավաթը[10][11]։ Բաբիրը «Սպարտակի» կազմում 2009 թվականի Ուկրաինայի լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրել է 1 խաղ։
Ընդհանուր առմամբ Բաբիրը «Ղրիմտեպլիցա» ակումբի կազմում անցկացրել է երկուսուկես տարի և մասնակցել է Առաջին լիգայի 63 խաղի՝ խփելով 7 գնդակ, և Ուկրաինայի գավաթի խաղարկության 5 խաղի։
2010 թվականի փետրվարին մասնակցել է դիտումներին Կրակովի «Վիսլե» ակումբում[12]։ 2010 թվականի ապրիլի սկզբին տեղափոխվել է Լուցկի «Վոլին» ակումբ, որտեղ մասնակցել էր դիտումներին նախքան այդ[13]։ 2010 թվականի ապրիլի 3-ին կատարել է նորամուտը «Վոլինի» ակումբի կազմում՝ մասնակցելով «Ֆենիքս-Իլիչյովեց» ակումբի դեմ խաղին (4:0)[14]․ Բաբիրը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն հանդիպման 58-րդ րոպեին նրան փոխարինել է Եվգենի Պովլովը։ 2009/10 մրցաշրջանում «Վոլինը» գրավել է երկրորդ տեղը Առաջին լիգայում՝ զիջելով միայն «Սևաստոպոլ» ակումբին և դուրս է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգա։ Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 7-ին՝ սեփական դաշտում հյուրընկալելով Լուգանսկի «Զարյա» ակումբին (0:1)[15]․ Բաբիրը դուրս է եկել խաղադաշտ ընդմիջմանը՝ փոխարինելով Եվգենի Պավլովին։
2013 թվականի օգոստոսի վերջին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Ուժգորոդի «Գովերլա» ակումբ։ Նորամուտը Ուժգորոդի թիմում կատարել է 2013 թվականի օգոստոսի 31-ին՝ Պոլտավայի «Վորսկլա» ակումբի դեմ խաղում։ 2014 թվականի ապրիլի սկզբին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[16]։ Հուլիսի 17-ին դարձել է ռուսական ՖԱԼ-ի «Տոսնո» ակումբի խաղացող[17]։ Ակումբում անցկացրել է երկու խաղ և 2015 թվականի հունվարին խզել է պայմանագիրը։ Հետագայում տեղափոխվել է Սիմֆերոպոլի «Սկիֆ» ակումբ։ 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի մարտ խաղացել է «Եվպատորիա» ակումբում՝ Ղրիմի ֆուտբոլային միության Առաջին լիգայում։ 2016 թվականի մարտին տեղափոխվել է բելառուսական Միկաշևոյի «Գրանիտ» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև մրցաշարի վերջը։ Նույն թվականի հունիսին դարձել է ՖԱԼ «Նեֆտեխիմիկ» ակումբի խաղացող, որի կազմում անցկացրել է 2016/17 մրցաշրջանը։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Վոլգարում»[18]։ 2018 թվականի ապրիլին հանվել է թիմի կազմից «Սպորտային վարպետության նվազման և գործի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով»[19] : 2018/19 մրցաշրջանից կրկին սկսել է խաղալ «Նեֆտեխիմիկում»։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սեպտեմբերին Յուրի Մորոզի կողմից հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքական[20]։ 2008 թվականի սեպտեմբերի 8-ին կատարել է իր նորամուտը հավաքականում՝ մասնակցելով Բելգիայի դեմ ընկերական խաղին (2:0), որտեղ Բաբիրը դուրս է եկել փոխարինման ընդմիջման ժամանակ և 79-րդ րոպեին գոլ է խփել ակյունայինի փոխանցումից[21]։ Բաբիրը հրավիրվել է նաև Ուկրաինայի ուսանողական հավաքական[22]։
2010 թվականի նոյեմբերին Պավել Յակովենկոյի կողմից հրավիրվել է Ուկրաինայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Չեխիայի դեմ խաղին[23]։ Այդ խաղում նա խաղադաշտ դուրս չի եկել։ 2011 թվականի օգոստոսին մասնակցել է Վալերի Լոբանովսկու հուշամրցաշարին, որի ընթացքում մասնակցել է երկու խաղի։ Կիսաեզրափակչում մասնակցել է Իսրայելի դեմ խաղին (3:0)։ Եզրափակչում Ուկրաինան զիջել Ուզբեկստանին (0:0 հիմնական ժամանակում և 7:8 տասնմեկ մետրանոցներով)[24]։ 11 մետրանոցների շարքում Բաբիրը եղել է միակը, որ չի իրացրել իր հարվածը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր՝ 2009/10
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Бабырь Алексей Олегович
- ↑ Бабырь Алексей Олегович
- ↑ «Протокол матча» (ուկրաիներեն). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Кубок «Крымтеплицы» остался в «Крымтеплице»» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 27.11.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ ««Олимпия» (Бельцы) — обладатель Кубка Крымтеплицы!» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 26.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Чемпионат Крыма по футболу. 5 тур» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 07.05.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Поздравляем!!!«Спартак» (Молодёжное) досрочно завоевал звание чемпиона Крыма» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». 10.11.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ ««Спартак» (Молодёжное) — обладатель Кубка мэра Симферополя!» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 01.12.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Кубок мэра Симферополя-2009 выиграл «Спартак» из Молодёжного» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 07.12.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Oleksiy Babyr trenuje z Wisłą» (լեհերեն). Официальный сайт ФК «Висла» (Краков). 19.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Луцкая «Волынь» пополнилась ещё одним форвардом» (ռուսերեն). Football.ua. 03.04.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Протокол матча» (ուկրաիներեն). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ ««Волынь» уступила «Заре» дома» (ռուսերեն). Football.ua. 07.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ Алексей Бабырь: «Я смотрел украинские новости и хотел телевизор разбить»
- ↑ «Тосно» подписал украинца
- ↑ «Астраханский «Волгарь» стартует в новом сезоне с обновленным составом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Григорьев, Бабырь и Соломатин выведены из состава». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Молодые украинцы сыграют с Бельгией» (ռուսերեն). Football.ua. 04.09.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Алексей Бабырь отличился за сборную Украины!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». 09.09.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Універсіада-2009: тиждень до старту» (ուկրաիներեն). UA-Футбол. 23.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «На матч с Чехией Яковенко вызвал 20 футболистов» (ռուսերեն). UA-Футбол. 12.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
- ↑ «Мемориал Лобановского: Украина уступила Узбекистану» (ռուսերեն). Football.ua. 10.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 27.08.2011-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը «Վոլին» ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-09-05 Wayback Machine(ուկր.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2019-04-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Բաբիր» հոդվածին։ |
|