Ալեքսեյ Արավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Արավին
Алексей Аравин
Արավինը «Սիբիրի» մարզաշապիկով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Ուլյանովսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Տոսնո»
Համար 5
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Ստարտ (Ուլյանովսկ)
2004-2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Ռուսաստան Լոկոմոտիվ 0 (0)
2006  Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) 19 (2)
2007-2010 Ռուսաստան Սիբիր 85 (1)
2008  Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 16 (0)
2011 Ռուսաստան Վոլգա 3 (0)
2011-2012 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 18 (0)
2012-2014 Ռուսաստան Տոմ 35 (1)
2014-2015 Ռուսաստան Անժի 32 (0)
2015-այժմ Ռուսաստան Տոսնո 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Արավին (ռուս.՝ Алексей Александрович Аравин, հուլիսի 9, 1986(1986-07-09)[1], Ուլյանովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Տոսնո» ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Արավինը Ուլյանովսկի «Վոլգա» ակումբի սան է (առաջին մարզիչը Վալերի Բրուսնիցինն է)։ 2004 թվականից մինչ 2006 թվականը հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդական կազմում, որի հետ մասնակցել է 40 խաղի և խփել 1 գոլ։ «Երկաթուղայինների» հիմնական կազմում անցկացրել է մեկ խաղ՝ մասնակցելով երկրի գավաթի առաջնությանը[2]։ 2006 թվականին վարձավճարով խաղացել է Դոնի Ռոստովի ՍԿԱ ակումբում։

2007 թվականից մինչև 2010 թվականը հանդես է եկել «Սիբիր» ակումբում, որի հետ դուրս է եկել Պրեմիեր լիգա։ Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում Ալեքսեյ Արավինի դեբյուտը կայացել է 2010 թվականի մարտի 14-ին Գրոզնիի «Տերկ» ակումբի դեմ խաղում[3]։ Այդ մրցաշրջանում Արավինը եղել է թիմի հիմնական խաղացողներից մեկը՝ խաղադաշտ դուրս գալով առաջնության 30 հանդիպումներից 23-ում։ Առաջնության արդյունքներով «Սիբիրը» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, սակայն կարողացել է հասնել Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակիչ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։ Այդ առաջնությունում Ալեքսեյ Արավինի դեբյուտը կայացել է հուլիսի 29-ին, երբ նա որակավորման առաջին փուլի շրջանակներում մասնակցել է կիպրական «Ապոլոն» ակումբի դեմ տնային խաղին[4]։ Ընդհանուր առմամբ նա մասնակցել է Եվրոպայի լիգայի 3 խաղի։

Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը հեռացել է «Սիբիր» ակումբից և պայմանագիր ստորագրել Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի հետ, սակայն չի կարողացել ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի հուլիսին մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Ալեքսեյ Արավինը համաձայնության է եկել «Սիբիր» ակումբի հետ և վերադառնում Նովոսիբիրսկ[5], սակայն օգոստոսի սկզբին նա մեկ տարվա պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ[6]։ Նոր ակումբի կազմում Արավինի դեբյուտը կայացավ օգոստոսի 13-ին Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Տոմ» ակումբի դեմ անցկացված հաղթական խաղում[7]։ 18 խաղ անցկացնելուց հետո նա հեռացել է ակումբից։ 2012 թվականի հունիսի 18-ին հայտարարվել է, որ Արավինը 2 տարվա պայմանագիր է կնքել Տոմսկի «Տոմ» ակումբի հետ[8], որի կազմում նրա դեբյուտը կայացել է հուլիսի 9-ին Ֆուտբոլի ազգային լիգայի շրջանակներում անցկացված «Ռոտոր» ակումբի դեմ խաղում[9]։ «Տոմ» ակումբի կազում Արավինն անցկացրել է 35 հանդիպում։ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 18-րդ փուլում Արավինը խփել է Սանկտ Պետերբուրգի «Պետրոտրեստ» ակումբի դեմ խաղի հաղթական գոլը[10]։

2014 թվականի հուլիսին Արավինը տեղափոխվել է «Անժի» ակումբ՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[11]։ Այդ ակումբի կազմում նրա դեբյուտը կայացել է հուլիսի 6-ին Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության առաջին փուլի շրջանակներում անցկացված «Սախալին» ակումբի խաղին[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2009/2010
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալակիր (դուրս է եկել Պրեմիեր լիգա) (2) - 2009, 2012/13

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2005 I 0 0 1 0 0 0 1 0
Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) 2006 III 19 2 0 0 0 0 19 2
Ռուսաստան Սիբիր (Նովոսիբիրսկ) 2007 II 22 1 1 0 0 0 23 1
2008 II 8 0 1 0 0 0 9 0
2009 II 32 0 3 0 0 0 35 0
2010 I 23 0 1 0 3 0 27 0
Ընդհանուր 85 1 6 0 3 0 94 1
Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 2008 II 16 0 0 0 0 0 16 0
Ռուսաստան Վոլգա (Նիժնի Նովգորոդ) 2011/12 I 3 0 0 0 0 0 3 0
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2011/12 I 18 0 0 0 0 0 18 0
Ռուսաստան Տոմ (Տոմսկ) 2012/13 II 24 1 2 0 0 0 26 1
2013/14 I 11 0 3 0 0 0 14 0
Ընդհանուր 35 1 5 0 0 0 40 1
Ռուսաստան Անժի (Մախաչկալա) 2014/15 II 21 0 2 0 0 0 23 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 197 4 14 0 3 0 214 4

(Թարմացվել է ըստ 2014 թվականի նոյեմբերի 22-ի տվյալների)

Աղբյուրներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Кубок России по футболу. Протокол матча «Металлург-Кузбасс» (Новокузнецк) — «Локомотив» (Москва) 1:1». Официальный сайт РФПЛ. 2005 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Чемпионат России по футболу. Протокол матча «Сибирь» (Новосибирск) — «Терек» (Грозный) 0:2». Официальный сайт РФПЛ. 2010 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Протокол матча «Сибирь» (Новосибирск) — «Аполлон» (Лимасол) 1:0». Sportbox.ru. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Из «Волги» — в «Сибирь»». Официальный сайт ФК «Волга» (Нижний Новгород). 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  6. «ФК «Спартак» (Нальчик) подписал контракт с защитником Аравиным». Gliffer.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Чемпионат России по футболу. Протокол матча «Томь» (Томск) — «Спартак» (Нальчик) 0:2». Официальный сайт РФПЛ. 2011 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Алексей Аравин перешёл в «Томь»». Официальный сайт ФК «Томь». 2012 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Футбольная национальная лига. Протокол матча «Ротор» (Волгоград) — «Томь» (Томск) 1:0». Официальный сайт ФНЛ. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Футбольная национальная лига. Протокол матча «Томь» (Томск) — «Петротрест» (Санкт-Петербург) 2:1». Официальный сайт ФНЛ. 2012 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  11. ««Анжи» подписал контракты с семью игроками». Официальный сайт ФК «Анжи». 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Футбольная национальная лига. Протокол матча «Анжи» (Махачкала) — «Сахалин» (Южно-Сахалинск) 1:0». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Արավին» հոդվածին։