Ալեքսեյ Այզենման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Այզենման
ռուս.՝ Алексей Айзенман
Ծնվել էսեպտեմբերի 3, 1918(1918-09-03)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել է1993
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունռուս
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ռուսաստան Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն, բնանկար, գծանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսեյ Սեմյոնովիչ Այզենման (ռուս.՝ Алексе́й Семёнович Айзенма́н, սեպտեմբերի 3, 1918(1918-09-03), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - 1993, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս նկարիչ, բնանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Այզենմանը ծնվել է 1918 թվականին Մոսկվայում, երդվյալ հավատարմատար Սեմյոն Բորիսովիչ Այզենմանի (1879-1953) և նկարչուհի Օլգա Ալեքսանդրովնա Բարիի (1879-1954) ընտանիքում։ Նկարչության առաջին դասերն ստացել է մորից, ով աշակերտել էր Լեոնիդ Պաստեռնակին։ 1933-1938 թվականներին Ալեքսեյ Այզենմանը սովորել է Մոսկվայի 1905 թվականի հիշատակի արվեստի ակադեմիայի հաստոցային գեղանկարչության բաժնում՝ Նիկոլայ Կրիմովի դասարանում[1][2][3]։ Նկարչությամբ է զբաղվել Պավել Կուզնեցովի ստուդիայում[4]։

1954 թվականին Ալեքսեյ Այզենմանն սկսել է մասնակցել ԽՍՀՄ նկարիչների միության ցուցահանդեսներին[1][5][4]։

1961 թվականից անդամակցել է Մոսկվայի նկարիչների միությանն ու ԽՍՀՄ նկարիչների միությանը[2]։

Նկարչական գործունեությանը զուգահեռ դասավանդել է Ն. Կրուպսկայայի անվան արվեստի հեռակա ազգային համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում (1960-1993 թվականներ)[1][6][7][4]։

Ալեքսեյ Այզենմանը մահացել է 1993 թվականին Մոսկվայում[2]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Այզենմանի ստեղծագործության հիմնական գիծը Մոսկվայի քաղաքային տեսարաններն են, որ նա նկարել է ինչպես բնօրինակից, այնպես էլ հիշողությամբ, ազատ իմպրովիզացիայի ժանրում։ 1970-ական թվականների աշխատանքներն ստեղծված են տեմպերայով («Արբատի շրջանում» (ռուս.՝ «В районе Арбата»), «На Садовом кольце», «Կիրովյան դարպասների մոտ» (ռուս.՝ «У Кировских ворот») և այլն), իսկ ավելի ուշ շրջանի նկարներն արված են հիմնականում յուղաներկով («Գորկու փողոց» (ռուս.՝ «Улица Горького»), «Մոսկովյան բակում» (ռուս.՝ «В московском дворе»), «Зубовская площадь», «Նովոռոսիյսկ» և այլն)։ Մեծ ուշադրություն է դարձրել բնանկարների լուսային նրբերանգներին[1]։

Ալեքսեյ Այզենմանի աշխատանքները պահպանվում են Թաթարստանի Հանրապետության կերպարվեստի պետական թանգարանում, Նովոսիբիրսկի արվեստի պետական թանգարանում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում[4][8]։

Նկարչի աշխատանքները նրա մահից հետո ցուցադրվում են Մոսկվային նվիրված ցուցահանդեսներում[9][10][11][12][13]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 - ԽՍՀՄ նկարիչների միության ցուցասրահ (Մոսկվա)
  • 1980 - ԽՍՀՄ նկարիչների միության ցուցասրահ (Մոսկվա)
  • 1994 - «Ковчег» պատկերասրահ (հետմահու)
  • 1994 - «Наше наследие» ամսագրի ցուցասրահ (հետմահու)[10][4][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Айзенман, Алексей Семёнович Արխիվացված 2021-04-16 Wayback Machine — статья из Российской еврейской энциклопедии
  2. 2,0 2,1 2,2 Казарянц, 1998, էջ 136
  3. Айзенман А. С., 1989
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Богемская, 2009
  5. Казарянц, 1998, էջ 137
  6. «Поверх барьеров с Иваном Толстым». Радио «Свобода». 2009 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  7. Казарянц, 1998, էջ 138
  8. 8,0 8,1 «Алексей Айзенман». Artois.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  9. Сафонов С. Ну что сказать вам, москвичи, на прощанье?: Выставка «Мы жили в Москве» в галерее «Ковчег» // Наше наследие : журнал. —М., 2010. — № 96.
  10. 10,0 10,1 Казарянц, 1998, էջ 136—139
  11. ««Мы жили в Москве»». Галерея «Ковчег» — 15 сентября — 7 ноября 2010. 2010 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին. {{cite web}}: no-break space character in |description= at position 12 (օգնություն)
  12. Мак И. Летопись исчезающего города // Известия : газета. —М., 2010. — В. 15 сентября.
  13. Пашутина Е. Из глубины культуры // Наше наследие : журнал. —М., 2008. — № 87.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]