Ալեքսան Մեխակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսան Մեխակյան
Ծնվել էօգոստոսի 24, 1940(1940-08-24)
ԾննդավայրԵրնջատափ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 26, 2017(2017-07-26) (76 տարեկանում)
Մասնագիտությունդրամատուրգ և վիպասան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Ալեքսան Մեխակյան Վիքիդարանում

Ալեքսան Ավետիսի Մեխակյան (1940, օգոստոսի 24, Երնջատափ, Արագածոտնի մարզ - 2017, հուլիսի 26[1]), հայ դրամատուրգ, վիպասան, արձակագիր, կինոսցենարիստ, Հայաստանի գրողների միության անդամ (1975): ԽՄԿԿ անդամ 1963 թվականից [2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան Մեխակյանը ծնվել է 1940 թվականին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում: 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա՝ 1978 թվականին՝ Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 1967-1969 թվականներին աշխատել է «Շինարար» թերթում, 1969-1971 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1971-1976 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթում: 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ռուսերեն լույս է տեսել նրա «Երկնագույն թիթեռ» ժողովածուն (Մոսկվա, 1977), որն արժանացել է «Մոլոդայա գվարդիա» հրատարակչության տարվա լավագույն արձակի հատուկ մրցանակին: Գրել է «Լեգենդ սրնգահարի մասին» սցենարը,որը լավագույնն է ճանաչվել Հայաստանի պետկինոյի 1976 թվականի մրցանակաբաշխությունում: Նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է (1979) «Ծաղրածուի ժպիտը» գեղարվեստական կինոնկարը:Հեղինակել է մի շարք դրամաներ, սցենարներ՝ գեղարվեստական և դոկումենտալ ֆիլմերի համար։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ[3][4]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝

  • «Սուրբ կնունք»
  • «Ամենայն Հայոց կաթողիկոս»
  • «Ալեքսանդր Բակունց»

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երազախաբ ավետարան, Երևան, 2003։
  • Փոքրիկ սրնգահարի ոդիսականը, Երևան, 1985։
  • Ապաստան, Երևան, 1983[5]։
  • Իմ և քո ծուռը, Երևան, 1980։
  • Այս ճանապարհը, Երևան, 1977։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեոդոր Դոստոևսկի, Պատմվածքներ, Երևան, 2005։
  • Ֆեոդոր Դոստոևսկի, Դեռահասը (համահեղինակ է Լ. Տեր-Մինասյանը), Երևան, 2003[6]։
  • Լաքսնես Հալդոր, Իսլանդական զանգ, Երևան, 1985։
  • Եվգենի Նոսով, Ա‎ֆրոդիտեի տաճարը, Երևան, 1983։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ պատանի նախնիներ» վեպն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, 1988 թ.
  • «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուն (Մոսկվա) արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, 1977 թ.[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալեքսան Մեխակյանը» 
  2. Ալեքսան Մեխակյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. Ալեքսան Մեխակյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  4. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 307
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեխակյան , Ալեքսան»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-02-08 
  6. Դոստոեւսկի Ֆյոդոր Միխայլովիչ (2003)։ Դեռահասը: Վեպ (հայերեն)։ ՌՀՀ։ ISBN 9789993064862 
  7. «ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ | Գրական Թերթ»։ www.grakantert.am (hy-AM)։ Վերցված է 2017-12-22