Ալեքսան Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսան Կարապետյան (այլ կիրառումներ)

Ալեքսան Համբարձումի Կարապետյան
Ծնվել է1950
ԾննդավայրԵրևան
Մահացել էմարտի 9, 2015
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԳործունեությունՀՀ պետական, քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
ԵրեխաներԿարեն Կարապետյան
Լիանա Կարապետյան

Ալեքսան Համբարձումի Կարապետյան (1950, Երևան - մարտի 9, 2015[1]), ՀՀ պետական, քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի բաժինը, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ 1985-1989 թվականներին սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1976 թվականներին - Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ։
  • 1976-1980 թվականներին - ընտրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար,
  • 1980-1985 թվականներին՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։
  • 1985-1990 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ։
  • 1988 թվականին դեկտեմբեր - 1989 մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին։
  • 1991-1992 թվականներին աշխատել է «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում որպես վարչության պետ։ 1992-1995 թվականներին աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ և կոմերցիոն կենտրոնի տնօրեն,
  • 1995-1996 թվականներին եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ,
  • 1996-1997 թվականներին՝ հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։
  • 1999-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
  • 2012 թվականի հունվարի 27-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ[2]։
  • 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր։ 2003 թվականից եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ։ Եղել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2015 թվականի մարտի 9-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]