Ալեքսանդր I-ի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ալեքսանդր I-ի հուշարձան
Alexander I monument in Moscow 20.11.2014.jpeg
Ալեքսանդր I-ի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
Կոորդինատներ55°45′1.94″ հս․ լ. 37°36′47.59″ ավ. ե. / 55.7505389° հս․. լ. 37.6132194° ավ. ե. / 55.7505389; 37.6132194Կոորդինատներ: 55°45′1.94″ հս․ լ. 37°36′47.59″ ավ. ե. / 55.7505389° հս․. լ. 37.6132194° ավ. ե. / 55.7505389; 37.6132194
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2014
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՍալավատ Շչերբակով
Ներկա վիճակըԿանգուն

Ալեքսանդր I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру I), բրոնզե քանդակ Մոսկվայի կենտրոնում ի հիշատակ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի։ Հեղինակներն են ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սալավատ Շչերբակովը և ՌԴ վաստակավոր ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին։ Բացվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ալեքսանդրովյան զբոսայգում, Բորովիցկի դարպասից ոչ հեռու[1][2][3][4]։ Մոսկվայում Ալեքսանդր I-ի առաջին հուշարձանն է[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր I-ը ներկայացված է տոնական համազգեստով, նա կանգնած է պատվանդանի վրա։ Կայսեր ձեռքում սուսեր է, նրա ոտքերի տակ ընկած է թշնամական զենքը, ուսերին թիկնոց է։ Հուշարձանի դիմաց Բորոդինոյի ճակատամարտը, այլ ճակատամարտերը և 1812 թվականի Հայրենական պատերազմի զորավարներին, ինչպես նաև հենց Ալեքսանդրին, Սերաֆիմ Սարովսկուն և երկու տաճարները` Քրիստոս Փրկչի տաճարը և Կազանի Աստվածամոր տաճարը պատկերող բրոնզե խորաքանդակներ են[3]։

Памятник Александру Первому в Александровком саду.JPG

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի նախագիծը որոշվել է մրցույթի արդյունքներով, որին մասնակցում էին 8 քանդակագործներ, այդ թվում` Զուրաբ Ծերեթելին։ Մասնակիցները ներկայացրել են յուրաքանչյուրը մի քանի տարբերակ։ 2014 թվականի օգոստոսին որոշվել են մրցույթի հաղթողները։ Հուշարձանի վերջնական նախագիծն ընտրվել է Սալավատ Շչերբակովի, Անդրեյ Կովալչուկի և Ալեքսանդր Ռուկավիշնիկովի աշխատանքներից` գաղտնի քվեարկությամբ[6]։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 20-ին, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը[2]։ Վլադիմիր Պուտինը հանդիսավոր խոսք է արտասանել[2].

Aquote1.png Այստեղ` Կրեմլի պատի երկայնքով, տնկված է այս հասքանչ զբոսայգին։ Ավելի քան մեկուկես դար այն կոչվում է Ալեքսանդր I-ի անունով։ Սա մայրաքաղաքի բոլորի կողմից սիրված և գեղատեսիլ զբոսայգիներից մեկն է։ Միաժամանակ այստեղ զգացվում է և մեր պատմության վեհությունը։ Բառացիորեն ամեն ինչ համակված է Ռուսաստանի ռազմական փառքի, մեր Հայրենիքը պաշտպանողների մասին հիշողությունով։ Եվ Ալեքսանդր I-ի հուշարձանը իրավամբ կզբաղեցնի այստեղ իր պատվավոր տեղը։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]