Ալեքսանդր Ֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ֆու
Ծնվել էհոկտեմբերի 20, 1954(1954-10-20)[1]
ԾննդավայրՀոնկոնգ, Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 7, 1983(1983-07-07)[1] (28 տարեկանում)
Մահվան վայրՀոնկոնգ, Միացյալ Թագավորություն
ԿրթությունMoral Training English College
ՔաղաքացիությունԲրիտանական Հոնկոնգ
Մասնագիտությունկինոդերասան և karateka

Ալեքսանդր Ֆու կամ Ֆու Շեն (չինարեն ավանդ. 傅聲, հեշտ. 傅声 , պալլ.: Fu6 Seng1, անգլ.՝ Alexander Fu Sheng հոկտեմբերի 20, 1954(1954-10-20)[1], Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 7, 1983(1983-07-07)[1], Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), հոնկոնգցի դերասան և ռեժիսոր: 1970-ական թվականների մարտարվեստի ֆիլմերի և Շաո եղբայրների ստուդիայի աստղ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հոնկոնգում: Եղել է կայացած գործարար՝ արմատներով Նոր Տարածքների բնակիչ Չյոն Յանլունի որդին: Երբ Ֆու Շեն երեխա էր, նրա ընտանիքը մի քանի տարիներ բնակվել է Հավայիում, որտեղ էլ սկսել է զբաղվել ձյուդոյով և կարատեով: 1971 թվականին ընդունվել է Shaw Brothers ստուդիային կից դրամատիկական Հարավային Դպրոցը և անմիջապես իր վրա է բևեռել ռեժիսոր Չժան Չեի ուշադրությունը: Ռեժիսորը, ցանկանալով փորձել նոր դերասանին, ուղարկում է մարզվելու կունգ ֆուի վարպետ Լյու Ցզյալյանի մոտ: Ֆու Շեն էկրանին առաջին անգամ հայտնվեց 1972 թվականին՝ «14 ամազոնուհիները» ֆիլմում խաղալով զինվորի դերը[2]: Դերասանին գլխավոր դեր վիճակվեց 1973 թվականին Չժան Չեի «Ոստիկանություն» ֆիլմում, որտեղ Ֆու Շեն խաղաց Լյան Գուանի դերը[3]: Ֆու Շենի և Չժան Չեի հետագա համագործակցության արդյունքն են «Երկու հերոսներ» (1974), «Շաոլինի հինգ վարպետները» (1974), «Շաոլինի տաճարը» (1976) ֆիլմերը և «Խիզախ աղաղնաձիգը» ֆիլմաշարի սերիաները: Ընդհանուր առմամբ Ֆու Շեն նկարահանվել է Չժան Չեի 23 ֆիլմերում:

1976 թվականին Ֆու Շեն ամուսնացել է դերասանուհի ջեննի Ցզէնի հետ, ով նրա հետ խաղացել է «Շաոլինի նոր բռնցքամարտիկները» (1976) ֆիլմում[4]:

Դերասանը մի շարք վնասվածքներ է ստացել 1978 և 1979 թվականներին: «Մահացու պարզած սուրը» ֆիլմի (1979) նկարահանման հրապարակում ճոպանը, որից կախված էր Ֆու Շեն, կտրվել է և դերասանը գլխիվայր ընկել է ութ ֆունտ բարձրությունից: Նկարահանվելով «Հերոսները լաց չեն լինում» ֆիլմում (1980)՝ նա կոտրեց աջ ոտքի ոսկորները:

Ենթադրվում էր, որ Ֆու Շեն «Օձ արծվի ստվերում» (1978) պետք է խաղար գլխավոր դերը, բայց Շաո ժենլենը՝ Shaw Brothers ընկերության ղեկավարը, որի մոտ դերասանն աշխատում էր երկարաժամկետ էքսկլյուզիվ պայմանագրով, թույլ չտվեց նրան մասնակցել ստուդիայի աշխատանքներին [աղբյուրը 346 օր ցույց չի տալիս]: Ի վերջո, գլխավոր դերում ընտրվել է Ջեքի Չանը:

Ալեքսանդր Ֆուն գնել և բնակվել է Բրյուս Լիի տանը՝ Կոուլունում: 1983 թվականի հուլիսի 7-ին Շաո եղբայրների ստուդիայի աստղը զոհվում է ավտովթարից[5]: Այդ ժամանակ նա մասնակցում էր «Վեցերորդ զինվորը» ֆիլմի (1984) նկարահանումներին.այստեղ պետք է խաղար գլխավոր դերը: ֆու Շենի մահվան հետ կապված ֆիլմի սցենարը նորից գրվեց: Ֆիլմի թողարկված տարբերակում Ֆու Շեն հանկարծակի անհայտանում է և իրադարձությունների կենտրոնում հայտնվում է Գորդան Լյուի հերոսը[5]:

Հուղարկավորությունը կազմակերպել է Shaw Brothers –ի կոմիտեն: Նրա աճյունը քսուքապատվել է[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. The Fourteen Amazons (1972) (անգլ.) на сайте hkmdb.com.
  3. 警察 Police force (չին.) в базе Гоконгского Киноархива при Департаменте культуры и отдыха правительства Гонконга.
  4. Historical Dictionary of Hong Kong Cinema
  5. 5,0 5,1 Films of Fury: The Kung Fu Movie Book
  6. Documentary about Shaw Bros actor Fu Sheng – With Subtitles на YouTube.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]