Ալեքսանդր Օրեխով
![]() | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 29, 1983 (41 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կրոպոտկին, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 198 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Օրեխով (նոյեմբերի 29, 1983, Կրոպոտկին, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան, ներկայում մարզիչ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբանի ֆուտբոլի սան է։ 2000 թվականին հանդես է եկել «Ցենտր-Ռ-Կավկազ» սիրողական ակումբում։ 2001-2002 թվականներին անցկացրել է 45 խաղ երկրորդ դիվիզիոնի «Կրասնոդար-2000» ակումբում։
2003 թվականի սկզբին տեղափոխվել է Կիևի «Արսենալ» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում խաղացել է մեկ տարի, որից հետո տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան» ակումբ։ «Դեղնականաչների» թիմի կազմում հանդես է եկել 5 մրցաշրջան։ Այդ ժամանակ «Կուբանի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 100 խաղ, իսկ երկուսը (2003 և 2006 թվականներին) օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր Լիգայի առաջին դիվիզիոն։
2008 թվականին տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ, որի կազմում 2008 և 2009 թվականներին դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող, սակայն այդ ժամանակ խաղադաշտ դուրս է եկել ընդամենը 12 անգամ։ Խաղային մեծ պրակտիկա սկսել է ստանալ 2010 թվականին, սակայն այդ ժամանակ էլ ստացել է լուրջ վնասվածք, որի պատճառով բաց է թողել 2011/12, 2012/13 և 2013/14 մրցաշրջանները։
2014 թվականի ամռանը Օրեխովի՝ «Ռուբին» ակումբի հետ կնքած պայմանագիրը, որը նա երկարաձգել էր վնասվածք ստանալուց հետո, ավարտվել է, և ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տոմ»։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Հոլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում առաջին անգամ Գուսա Խուդնիկը նրան հրավիրվել է Ռուսաստանի հավաքական[1]։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 11-ին աշխատել է «Աֆիպս» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում[2]։
2019 թվականի օգոստոսի 12-ին անցկացրել է առաջին մարզումը, որպես երկրպագուների և ակումբի նախկին խաղացողների շնորհիվ վերականգնված «Կուբան» թիմի մարզիչ[3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուբան»
- Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2-րդ տեղ (անցում Բարձրագույն դիվիզիոն) - 2006
- «Ռուբին»
- Ռուսաստանի առաջնության հաղթող (2) - 2008, 2009
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2011/12
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008/09
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր - 2010, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Александр Орехов: досье — Футбол — Sports.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ ««АФИПС»: КАДРОВЫЕ ПЕРЕСТАНОВКИ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «АЛЕКСАНДР ОРЕХОВ: ЗАДАЧА-МИНИМУМ: БЫТЬ В ПЯТЕРКЕ, НО ПОСТАРАЕМСЯ ПОБОРОТЬСЯ ЗА ПРИЗОВОЕ МЕСТО» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 13.08.2019. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
|