Ալեքսանդր Տրոշիչև
Ծնվել է | մարտի 25, 1908 |
---|---|
Վախճանվել է | 1984 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տրոշիչև (ռուս.՝ Александр Александрович Трошичев, մարտի 25, 1908 - 1984, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ և գրաֆիկ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Տրոշիչևը ծնվել է 1908 թվականի մարտի 25-ին Վոլոգդայի նահանգի Վոսկրեսենսկի գյուղում։ Ապագա նկարչի մանկական տարիները անցել են պապիկի գյուղացիական ընտանիքում։ 1922 թվականին Ալեքսանդր Տրոշիչևը ընդունվել է Լենինգրադի Մ. Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանի առընթեր կերամիկական դպրոց։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ճենապակու նկարիչ։
1928 թվականին ընդունվել է Լենինգրադի ՎԽՈՒՏԵԻՆ-ի գեղարվեստի ֆակուլտետ։ Սովորել է Դմիտրի Կարդովսկու, Իսահակ Բրոդսկու մոտ։ 1936 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Բրոդսկու արվեստանոցում՝ նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Առավոտ» նկարը։
Ինստիտուտն ավարտելուց հետո դասավանդել է Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիային առընթեր գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 2-րդ հարվածային բանակի կազմում անցել է Նևայից մինչև Էլբա։ Կռվել է Լենինգրադի ճակատում, Արևելյան Պրուսիայում, Պոմերանիայում։ Ստացել է լեյտենանտի աստիճան, պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով։ Նկարել է «Բուդապեշտի համար մարտերում» (ռուս.՝ «В боях за Будапешт»), «Դանուբյան նավատորմը Վիեննայի ազատագրման ժամանակ» (ռուս.՝ «Дунайская флотилия при освобождении Вены») կտավները, ստեղծել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված գուաշով նկարների շարք։
Զորացրվելուց հետո դասավանդել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ մանկավարժական աշխատանքը համատեղելով ստեղծագործական և հասարակական գործունեության հետ։ Մասնակցել է ցուցահանդեսների 1936 թվականից, ստեղծել է ժանրային նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Նրա հեղինակած հայտնի աշխատանքներից են՝ «Նավաստիները Բուդապեշտի համար մարտերում» (ռուս.՝ «Моряки в боях за Будапешт», 1951, նկարիչ Ա. Եֆիմովի հետ համատեղ, Կենտրոնական ռազմածովային թանգարան), «Լենինգրադ։ 7 նոյեմբերի»[1] (1956), «Նատյուրմորտ։ Աշուն»[2] (1958), «Տոնական օրը Նևայի ափին»[3] (ռուս.՝ «В праздничный день на Неве», 1960) և այլն։
Ալեքսանդր Տրոշիչևը մահացել է 1984 թվականին Լենինգրադում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1956 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1958 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1960 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.24.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.27.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.43.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.24.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.27.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.43.
- Каталог выставки произведений ленинградских художников — земляков вологодчины. — Л: ЛОСХ РСФСР, 1969.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.447.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.55.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.15, 360, 383, 384, 386—388, 396, 398, 404. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.43.
- Մարտի 25 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- 1984 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուս գրաֆիկներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ