Ալեքսանդր Եֆիմով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Եֆիմով
Ծնվել էհոկտեմբերի 5, 1905(1905-10-05)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 1964(1964-12-03) (59 տարեկան)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսանդր Եֆիմով (ռուս.՝ Александр Алексеевич Ефимов, հոկտեմբերի 5, 1905(1905-10-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1964(1964-12-03), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, արվեստագիտության թեկնածու[1], Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Եֆիմովը ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 5-ին, Սանկտ Պետերբուրգում։ 1928 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ 1932 թվականին ավարտել է ինստիտուտը` գեղանկարչի կոչումով[2]։ Մի քանի ավելի վաղ աղբյուրներում[1] նշվում է 1936 թվականը` որպես ինստիտուտը ավարտելու թվական, ինչպես նաև դիպլոմային աշխատանքների անվանումը` «Ձկնորսների հավաք»։ Այնտեղ Ալեքսանդր Եֆիմովի մանկավարժների թվում նշվում են նաև Ի. Բրոդսկին և Դ. Կարդովսկին։

1939 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Աշխատել է յուղաներկերով և ջրաներկերով։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ալեքսանդր Եֆիմովի աշխատանքները հիմնականում նվիրված են եղել է ռազածովային նավատորմին։ 1952-1962 թվականներին աշխատել է ռազմածովային նավատորմի ծովանկարիչների ստուդիայում[3]։ Նկարչի ստեղծագործություններից են «Լենինգրադուհիները», «Լենինգրադուհին»[4], «Զինվորական ընկերություն»[1], «Շելոնյան անտառներում», «Ձմեռ»[5], «Նավաստիները Բուդապեշտի համար մարտերում»[6], «Օնեգյան նավատորմի նավաստիների մասնակցությունը Պետրոզավոդսկի ազատագրմանը. 1944 թվականի հունիսի 29»[6], «Ֆիդոնիս կղզու ճակատամարտը. 1788 թվականի հուլիսի 3», «Նեխուրժման ավարտը Հյուսիսում. 1919 թվականի հունվարի 23», «Հյուսիսային նավատորմ»[7], «Մռայլ օրը», «Կլայպեդա», «Կասպից Ծովի վրա», «Ձկնորսը», «Հյուսիսում»[8] և այլն։

1937-1938 թվականներին դասավանդել է Լենինգրադի գեղարվեստական միջնակարգ դպրոցում, իսկ 1944-1952 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Արվեստագիտության թեկնածու է (1946 թվական)[1]։ Ամուսնացած է եղել Եկատերինա Եֆիմովայի հետ (1910-1996 թվական)։ Լենինգրադցի նկարչուհի Օլգա Եֆիմովայի (1934-1994 թվական) հայրն է։

Մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 3-ին Քիշնևում` 60 տարեկան հասակում։

Ալեքսանդր Եֆիմովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург: Гуманитарное агентство Академический проект, 1995. — с.66.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.39-40.
  3. Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.51.
  4. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
  5. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л—М: Искусство, 1951. — с.16.
  6. 6,0 6,1 Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
  7. Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.29-30
  8. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.17.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молодые художники РСФСР. Каталог выставки. М: Всекохудожник, 1941.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л—М: Искусство, 1951. — с.16.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.17.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург: Гуманитарное агентство Академический проект, 1995. — с.66.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.8,10,29-30,51.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.383. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.39-40.