Ալեքսանդր Պեյվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վոլդեմարովիչ Պեյվե
Ծնվել էհունվարի 27 1909
ԾննդավայրՏորոպեցկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 21, 1985(1985-12-21) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
ԿրթությունՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՌԳԱ երկրաբանական ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Ալեքսանդր Վոլդեմարովիչ Պեյվե (ռուս.՝ Александр Вольдемарович Пейве, լատիշերեն՝ Aleksandrs Valdemārs Peive, հունվարի 27 (փետրվարի 9), 1909, Տորոպեցկի շրջան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 21, 1985(1985-12-21), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երկրաբան։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979), պետական մրցանակների դափնեկիր[1]։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964)[1]։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից[2]։

Ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը (19301929-1935 թվականներին աշխատել է պարարտանյութերի գիտական ինստիտուտում։ 1932-1935 թվականներին դասավանդել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտում[3], 1935 թվականից մինչև իր կյանքի ավարտը (շուրջ հիսուն տարի) աշխատել է ԽՍՀՄ ԳԱ երկրաբանության ինստիտուտում (1960 թվականից տնօրեն)[1][2]։ 1936 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությունը, հաշվի առնելով Ալեքսանդր Պեյվեի վաստակը, նրան շնորհել է երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի աստիճան՝ առանց գիտական ատենախոսության պաշտպանության[4]։ 1947 թվականի հոկտեմբերի 12-ին նա ստացել է երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[5]։ Հիմնական աշխատությունները նվիրված են գեոսինկլինալների տեսության մշակմանը, հորիզոնական տեկտոնական շարժումների դերի բացահայտմանը, ինչպես նաև երկրաբանական անցյալի օվկիանոսային կեղևի և տարբեր օգտակար հանածոների առաջացման օրինաչավաւթյունների ուսումնասիրմանը։ Պեյվեն խորքային խզվածքների և մագմատիզմի հետ մետաղածնության կապի մասին ուսմունքի հիմնադիրն է։ Աշխարհի տեկտոնական քարտեզի միջազգային ենթահանձնաժողովի նախագահ (1972 թվականից)։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1946)։ «Геотектоника» ամսագրի համահիմնադիր[6]։

Եղբայրը՝ Յան Պեյվեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր է, ակադեմիկոս, զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, որդին՝ Ալեքսանդրը, ծովային երկրաբան է, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական երկարամյա և բեղմնավոր գործունեության, ինչպես նաև մի շարք նշանակալից հանքավայրեր հայտնագործելու, Եվրասիայի տեկտոնիկ քարտեզը կազմելու համար Ալեքսանդր Պեյվեն բազմաթիվ պարգևներ է ստացել, այդ թվում[8]՝

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պեյվեն հեղինակել և խմբագրել է ավելի քան 150 գիտական աշխատանք, այդ թվում՝ մի շարք հիմնարար, կոթողային աշխատություններ։ Համահեղինակն է «ԽՍՀՄ տեկտոնիկ քարտեզների», մասշտաբը՝ 1:4000000 (1953), «ԽՍՀՄ-ի և սահմանակից երկրների տեկտոնիկ քարտեզների», մասշտաբը՝ 1:5000000 (1956), «Եվրասիայի տեկտոնիկ քարտեզների» մասշտաբը՝ 1:5000000 (1969)[2]:

1945—1983 թվականների հիմնական աշխատանքները բնորոշում ու հիմնավորում են խորքային բեկվածքների ուսմունքը, որի հիմնադիրն է համարվում նա։ Դրանք հրատարակվել են անվանի երկրաբանի երկերի ժողովածուում։

  • Пейве А. В. Избранные труды: Глубинные разломы и их роль в строении и развитии земной коры / Отв. ред. А. Л. Книппер, А. В. Лукьянов. — М.: Наука, 1990. — 352 с. — 650 экз. — ISBN 5-02-002113-X

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պեյվեի շիրիմը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Ալեքսանդր Պեյվեի անունով է կոչվել Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտում՝ Միջին Ատլանտյան ստորջրյա լեռնաշղթայում ընկած հարթգագաթ մի սար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «К 100-летию со дня рождения академика А.В. Пейве» (doc) (ռուսերեն). Российская академия наук. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 Пейве Александр Вольдемарович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. 3,0 3,1 «Пейве Александр Вольдемарович» (ռուսերեն). информационная система «Архивы Российской академии наук». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  4. Протокол заседания Президиума АН СССР от 15.5.1936.
  5. Протокол № 10 решения ВАК от 12.10.1947.
  6. 6,0 6,1 6,2 «100 лет академику А.В.Пейве» (ռուսերեն). Федеральное агентство по недропользованию. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  7. Пейве А. А. Диссертация доктора геолого-минералогических наук: Структурно-вещественные неоднородности, магматизм и геодинамические особенности Атлантического океана, 2002
  8. «Пейве Александр Вольдмарович (некролог)» (doc) (ռուսերեն). Российская академия наук. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  9. «Золотая медаль имени А.П.Карпинского» (ռուսերեն). Российская академия наук. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  10. «Указ Президента Российской Федерации от 20 июня 1995 года № 604 «О присуждении Государственных премий Российской Федерации 1995 года в области науки и техники»» (ռուսերեն). Банк документов, подписанных Президентом России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  11. «Постановление Правительства Российской Федерации от 16 февраля 2004 г. N 85 г. Москва О присуждении премий Правительства Российской Федерации 2003 года в области науки и техники» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Камалетдинов М. А. Выдающийся российский геолог А. В. Пейве.
  • Пущаровский Ю. М. Академик А. В. Пейве — директор ГИНа: К 100-летию со дня рождения // Геотектоника. 2009. № 2. С. 1-4.
  • Сидоренко А. В., Меннер В. В., Соколов Б. С. и др. Александр Вольдемарович Пейве: (К 70-летию со дня рождения) // Известия АН СССР. Сер. геол. 1979. № 1. С. 131—135.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Шатский, Николай Сергеевич
директор ГИН АН СССР
1961—1985
Հաջորդող՝
Тимофеев, Пётр Петрович
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 229