Ալեքսանդր Շորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ֆեոդորովիչ Շորին
Александр Фёдорович Шорин
Ծնվել է1890
ԾննդավայրՌուսաստան Սանկտ-Պետերբուրգ
Մահացել է1941
Մահվան վայրՌուսաստան Ուլյանովսկ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԱզգությունՌուս
Կրոնքրիստոնյա (ուղղափառ)
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ԵրկերShorinophone?
Մասնագիտությունգյոտարար
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ և Լենինի շքանշան

Ալեքսանդր Ֆեոդորովիչ Շորին (ռուս.՝ Александр Фёдорович Шорин, 1890-1941), խորհրդային գյուտարար՝ ռադիոյի, հեռագրության և ձայնագրման բնագավառի։ 1919 թվականին ավարտել է Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և դասավանդել նույն տեղում։ 1919-1922 թվականներին աշխատել է Նիժնի Նովգորոդի ռադիոլաբորատորիայում, 1922-1927 թվականներին՝ ղեկավարել թույլ հոսանքով աշխատող գործարանների տրեստի ռադիոբաժինը, 1934 թվականից՝ Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտի (այժմ 4 կառավարման պրոբլեմների ինստիտուտ) տնօրեն։ Հեղինակ է մի շարք գյուտերի, ստարտստոպային հեռագրական ապարատ, ռադիոտառատպման տրանսլյացիոն տեղակայանք և այլն։ Շորի անվան հետ է կապված ԽՍՀՄ-ում հնչյունային կինոյի ծնունդն ու զարգացումը։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 549 CC-BY-SA-icon-80x15.png