Ալեքսանդր Շահվերդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Շահվերդով
Ծնվել է հոկտեմբերի 1, 1878(1878-10-01)
Ծննդավայր Այգեհատ, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է 1937
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն պետական գործիչ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ

Ալեքսանդր Շահվեդով (Շահվեդյան) Եգորի (հոկտեմբերի 1(13), 1878, գյուղ Այգեհատ - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարի մասնակից, կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1912 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի, ապա՝ Բաքվի դասական գիմնազիաներում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1907։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է դեռևս գիմնազիայում սովորելիս։ Բաքվում հաճախել է աշակերտական մարքսիստական խմբակի պարապմունքներին և մասնակցել հեղափոխական շարժումներին։ 1905 թվականին, Պետերբուրգի Նևսկի հրապարակում տեղի ունեցած ուսանողական ցույցին ակտիվ մասնակցության համար, վտարվել է համալսարանից։ 1907 թվականին վերադարձել է Թիֆլիս։ Հետապնդումներից խուսափելու նպատակով տեղափոխվել է Քութայիս, որտեղ աշխատել է որպես հաշտարար դատավոր։ 1912 թվականից կապեր հաստատելով Ա․ Կասյանի, Ֆիլիպ Մախարաձեի, Ասքանազ Մռավյանի և այլոց հետ՝ կատարել է կուսակցության Թիֆլիսի կազմակերպության հանձնարարությունները։ 1917 թվականին ՌՍԴԲ(Կ-ի կողմից ներկայացվել է Թիֆլիսի քաղաքային դումայի դեպուտատ։ Հեղափոխական գործունեության համար երկու անգամ (1917 և 1920) ձերբակալվել է։ 1920 թվականին աշխատել է Խորհրդային Ռուսաստանի Թիֆլիսի ներկայացուցչությունում։ 1921 թվականին հրավիրվել է Հայաստան և նշանակվել ՀԽՍՀ բանգյուղտեսչության ժողկոմ, ապա՝ արդարադատության ժողկոմ։ Շահվեդովը 1923 թվականից Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի քարտուղարն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 429 CC-BY-SA-icon-80x15.png