Ալեքսանդր Մարջանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մարջանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8 (21), 1904[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1987 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1929)[1] և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1934)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1942) |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ և դասախոս |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ալեքսանդր (Ալիս) Միսակի Մարջանյան (հուլիսի 8 (21), 1904[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1987), հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1942), ԽՄԿԿ անդամ (1944)։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1929) և Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1934)։ Եղել է Հոկտեմբերյանի մեխանիկական գործարանի (1938-1941) և Երևանի ավտոդետալ գործարանի (1948-1955) տնօրենը։ 1934-1968 թվականներին դասավանդել է Հայաստանի բուհերում։ 1952 թվականիցից եղել է ՀԽՍՀ ԳԱ մեքենաշինության տեխնոլոգիայի հանձնաժողովի նախագահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 338)։ |