Ալեքսանդր Կարաօղլանով
Jump to navigation
Jump to search
Կարաօղլանով Ալեքսանդր Գավրիլի (հունվարի 3, 1910, Շամախի - մայիսի 1, 2000, Մոսկվա), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1977), սոցիալիստական աշխատանքի հերոս։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1936)։ 1939 թվականին նշանակվել է Մոսկվայի հույժ կարևոր պաշտպանական կառույցների շինարարության պետ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ Մոսկվայի պաշտպանության արևմտյան հատվածի պետ, 1943 թվականից Հյուսիս-արևմտյան, երկրորդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատների ռազմա-շինարարական վարչության պետ։ 1945-1961 թվականներին ծառայել է Մերձբալթյան և Մոսկովյան ռազմական օկրուգներում, 1964 թվականին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմա-շինարարական գլխավոր վարչությունում։ 1986 թվականին զորացրվել է[1][2].:
Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1950 - գնդապետ
- 1961 - ինժեներական ծառայության գեներալ-մայոր
- 1967 - ինժեներական ծառայության գեներալ-լեյտենանտ
- 1977 - ինժեներական ծառայության գեներալ-գնդապետ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի 2 շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական Մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժուկովի մեդալ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Статья Караогланов Александр Гаврилович на сайте wwii-soldat.narod.ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Հունվարի 3 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մայիսի 1 մահեր
- 2000 մահեր
- Շամախի քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայ գեներալներ
- Հայ բոլշևիկներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ