Ալեքսանդր Զմեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Զմեևսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 14, 1957(1957-07-14) (62 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Ալեքսանդր Զմեևսկի (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Змее́вский, հուլիսի 14, 1957(1957-07-14)), ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1979): Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1979 թվականից։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

  • 1996-2000 թվականներին՝ Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
  • 2000-2001 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
  • 2001 թվականի հոկտեմբերից-2002 թվականի փետրվարը՝ ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
  • 2002 թվականի փետրվարից-2007 թվականի հունվարը՝ ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն
  • 2007 թվականի հունվարի 9-ից-2011 թվականի հուլիսի 26-ը՝ Վիեննայի (Ավստրիա) միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1][2]։
  • 2011 թվականի հոկտեմբերի 6-ից-2016 թվականի փետրվարի 19-ը՝ հատուկ հանձնարարությունների դեսպան, Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի անդամ, ահաբեկչության և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ[3][4]։

2016 թվականի փետրվարի 19-ից՝ Չեխիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր (2002 թվականի նոյեմբերի 14)՝ ЗՌուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման ակտիվ մասնակցության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2012 թվականի ապրիլի 20)՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության և ազգային շահերին համապատասխանող միջազգային պայմանավորվածությունների մշակման և գործնական իրականացման գործում ունեցած ավանդի համար[7]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի դեկտեմբերի 10)[8]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի մայիսի 6)[9]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի հուլիսի 28)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 09.01.2007 № 14 «О назначении Змеевского А. В. Постоянным представителем Российской Федерации при международных организациях в Вене, Австрийская Республика» Արխիվացված է Ապրիլ 29, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  2. Указ Президента Российской Федерации от 26.07.2011 № 989 «О Змеевском А. В.» Արխիվացված է Ապրիլ 29, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  3. Указ Президента Российской Федерации от 06.10.2011 № 1334 «О специальном представителе Президента Российской Федерации по вопросам международного сотрудничества в борьбе с терроризмом и транснациональной организованной преступностью»
  4. Распоряжение Президента Российской Федерации от 06.10.2011№ 673-РП «О члене коллегии Министерства иностранных дел Российской Федерации»
  5. Указом Президента Российской Федерации от 19 февраля 2016 года № 70 ЗМЕЕВСКИЙ Александр Владимирович назначен Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Чешской Республике
  6. Указ Президента Российской Федерации от 14.11.2002 № 1327 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации» Archived 2013-12-25 at the Wayback Machine.
  7. Указ Президента Российской Федерации от 20.04.2012 № 468 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված է Ապրիլ 29, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  8. Указ Президента Российской Федерации от 10.12.1995 № 1241 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված է Ապրիլ 13, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  9. Указ Президента Российской Федерации от 06.05.2004 № 584 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված է Ապրիլ 29, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  10. Указ Президента Российской Федерации от 28.07.2008 № 1131 «О присвоении Змеевскому А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла» Արխիվացված է Ապրիլ 29, 2014 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]