Ալեքսանդր Դովբնյա (ֆուտբոլիստ, 1987)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Դովբնյա (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Դովբնյա
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1987(1987-04-10)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Կոմետա
Ռուսաստան Նեֆտյանիկ (Մոսկա)
Ռուսաստան Սպարտակ-2 ՄՊՄԴ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Ֆինլանդիա Հակա 60 (−76)
2009 Ռուսաստան Սիբիր 0 (0)
2010 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 0 (0)
2011-2012 Ռուսաստան Պոդոլե 24 (−35)
2012-2013 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 28 (−27)
2013  Ռուսաստան Լուչ Էներգիա 10 (−4)
2014-2015 Ռուսաստան Լուչ Էներգիա 46 (−65)
2016 Ռուսաստան Դնեպր (Սմոլենսկ) 0 (0)
2016-2018 Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 47 (−61)
2018—մ.հ. Ռուսաստան Օրենբուրգ 4 (–4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7.1.2019:

Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Դովբնյա (ռուս.՝ Александр Вячеславович Довбня, ապրիլի 10, 1987(1987-04-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Օրենբուրգ» ակումբի դարպասապահ։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանում։ Խաղացել է Կոմետա, Սպարտակ-2 ՄՊՄԴ, «Футбольное дело» դպրոցներում[2]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել ֆիննական «Հակա» ակումբում, որտեղ անցկացրել է 52 խաղ և բաց թողել 62 գնդակ։ 2008-2009 թվականներին եղել է «Սիբիր» և «Նիժնի Նովգորոդ» թիմերի կազմերում, բայց նրանց կազմում չի անցկացրել ոչ մի խաղ։ 2011-2012 թվականներին հանդես է եկել մերձմոսկովյան «Պոդոլե» ակումբում։ 2012 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբում։ 2013 թվականի օգոստոսի 17-ին վարձավճարով տեղափոխվել է «Լուչ Էներգիա» ակումբ[3]։ Սեպտեմբերի 16-ին կատարել է իր նորամուտը Վլադիվոստոկի ակումբում՝ մասնակցելով Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղին (3:0)։ 2014 թվականի փետրվարի 4-ին «Լուչ Էներգիա» ակումբը գնել է ֆուտբոլիստի պայմանագիրը[4]։ 2016 թվականին տեղափոխվել է Սմոլենսկի «Դնեպր» ակումբ[5], սակայն շուտով պայմանագիր է կնքել «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի հետ։ 2018 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ակումբի հետ[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆինլանդիայի առաջնության արծաթե, բրոնզե մեդալակիր – 2006, 2007
  • ՖԱԼ գավաթի դափնեկիր – 2014, սպորտի վարպետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. АЛЕКСАНДР ДОВБНЯ: «ДЗЮБЕ И КОКОРИНУ ОТ ХАБАРОВСКА — РЕСПЕКТ»
  3. ««Луч-Энергия» арендовал голкипера «Торпедо»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  4. ««Луч-Энергия» выкупил у «Торпедо» контракт Довбни». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  5. Смоленский «Днепр» усилился вратарем
  6. «Александр Довбня заключил контракт с ФК «Оренбург»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դովբնյա (ֆուտբոլիստ, 1987)» հոդվածին։