Ալեքսանդր Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Գասպարյան
Ծնվել էմարտի 10, 1974(1974-03-10) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Հրաչյա Գասպարյան

Ալեքսանդր Հրաչյայի Գասպարյան (մարտի 10, 1974(1974-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի որդին է, դերասանուհի Արմինե Անդրեասյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1996 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։ 1995-1996 թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1997 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում` որպես դերասան, 2008 թվականից` նաև դերասանի վարպետություն և ռեժիսուրա է դասավանդում ԵԹԿՊԻ-ում[1]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Մանյե «Օսկար» - Իգոր
  • Է. Ռոստան «Ռոմանտիկները» - Բլեզ
  • Ա. Չեխով «Հոբելյան» - չինովնիկ
  • Ե. Շվարց «Վիշապը» - քաղաքացի
  • Ռ. Ծատուրյան «Ընտրություն»
  • Կամպենիլե «Խեղճ Պետրոս»- թաղման բյուրոյի աշխատակից
  • Ա. Հայկազյան «Այրվող մոմեր»- ոստիկան
  • Ռ. Ծատուրյան «Նոր դարի հեքիաթը» - վիշապ
  • Ռ. Ծատուրյան «Հեքիաթն է կանչում» - Բուրատինո
  • Հ. Հովհաննիսյան «Վիշապի տարի, գալդ բարի» - Վիշապիկ
  • Ա. Աղասարյան «Անբան Հուռի» - անպոչ քուռիկ
  • Ռ. Ծատուրյան «Ամանորյա իրարանցում» - Ջին
  • Ռ. Մարուխյան «Ամենալավ տունը» - Ավազակ
  • Ե. Շվարց «Ձյունե թագուհի» - հյուսիսային եղջերու
  • Ա. Սիմոնյան «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» - ճշտախոս
  • Հեռուստասերիալ «Բնակարան N 2» - Արմեն

2001 թվականին Ֆրանսիայում և Բելգիայում մասնակցել է «ՖԻՏԱ» միջազգային փառատոնին՝ «Ընտրություն» ներկայացումով։ 2008 թվականին Մոսկվայում մասնակցել է «Կարոտ» հայկական փառատոնին, որտեղ խաղացել է թուրք փաշայի դերը Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մեջ և արժանացել դիպլոմի[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]