Ալեքսանդր Բալակին
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 10, 1950 (74 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալեքսանդր Բալակին (ուկրաիներեն՝ Олександр Миколайович Балакін հուլիսի 10, 1950, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլային մրցավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին սկսել է ԽՍՀՄ առաջնության խաղերի մրցավարությունը։ 7 մրցաշրջաններում մրցավարի դերում նա անցկացրել է 27 խաղ։ Դաշտ է դուրս եկել ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի երկու խաղերում։ Երկու դեպքում էլ մրցակիցներից մեկը Կիևի "Դինամոն" էր։ 1986 թվականի խաղարկությունում նրանք զիջեցին Դոնեցկի "Շախտյորին": Իսկ երեք տարի անց՝ Խարկովսկի "Մետալիստին":
Հինգ մրցաշրջաններում սպասարկել է Ուկրաինայի առաջնության հանդիպումները։ 1992 թվականի մարտի 17-ին մրցավարի կարգավիճակում նշել է նորամուտը Ուկրաինայի առաջին լիգայի թիմերի մրցաշարում։ Այդ խաղում Արդանիան նվազագույն հաշվով հաղթել է Շախտյոր-2-ին (Դոնեցկ)։ Առաջին և երկրորդ խմբում անցկացրել է ընդհանուր 34 խաղ։ Որպես կողային մրցավար սպասարկել է բարձրագույն խմբի հանդիպումները։
1995-2002 թվականներին ղեկավարել է Կիևի մրցավարների կոմիտեն[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի մարզական ընտանիքի ներկայացուցիչ։ Նրա հայրը՝ Նիկոլայը և հորեղբայրը՝ Վլադիմիրը 30-40 թվականներին հանդես են եկել Կիևի Լոկոմոտիվում և Դինամոյում։ Ավագ եղբայրը` Իգորը պաշտպանել է Կիևի Դինամոյի գույնները։ Որդին՝ Նիկոլայը ՖԻՖԱ-ի մրցավար է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Історична довідка Արխիվացված 2017-07-14 Wayback Machine (ուկր.)