Jump to content

Ալեքսանդր Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ալավերդյան
Ծնվել էհունիսի 6, 1923(1923-06-06)[1][2] (101 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949)[2] և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[2]
Մասնագիտությունախտաբան-անատոմ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1970)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ[2]
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Ալեքսանդր Գրիգորի Ալավերդյան (հունիսի 6, 1923(1923-06-06)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1970)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ալավերդյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 6-ին, Երևանում։ 1949 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Սովորել է Մոսկվայի N 1 Սեչենովի անվան բժշկական ինստիտուտում, պրոֆեսորներ Ա. Ի. Աբրիկոսովի և Ա. Ի. Ստրուկովի մոտ։ 1952-1962 թվականներին Ալավերդյանը ղեկավարել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի ախտաբանաանատոմիայի բաժանմունքը, հանդիսացել է հանրապետության ախտաբանական անատոմիայի դպրոցի հիմնադիրներից, եղել ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթոլոգո-անատոմը։ 1962 թվականին Ալավերդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՀԽՍՀ ախտաբանաանատոմիական կենտրոնը։ 1962 թվականից եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի ախտաբանաանատոմիայի և դատական բժշկության ամբիոնի վարիչ[3], 1968 թվականից՝ Ախտաբանաանատոմների ՀՀ ընկերակցության նախագահ[4]։ 1993 թվականից Երևանի պետական բժշկական ինստիտուտում սահմանված է Ալեքսանդր Ալավերդյանի անվան կրթաթոշակ։

Աշխատանքները վերաբերում են նյարդային, սիրտանոթային, շնչառական համակարգերի ախտաբանության հարցերին, մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրական գործոնների վնասակար ադեցության ուսումնասիրությանը։ Ալավերդյանի ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանության է ներկայացվել 40-ից ավելի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ[4][5]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ախտաբանաանատոմների համամիութենական ընկերակցության նախագահության անդամ (1963-1991)։
  • Ախտաբանաանատոմների ՌԴ ընկերակցության անդամ (1994)։
  • Էկոլոգիայի միջազգային ԳԱ անդամ (1998)։
  • ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1999)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10325
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 43.
  3. «ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ | Առողջապահության ազգային ինստիուտ». nih.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  4. 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 43։
  5. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալավերդյան» հոդվածին։