Ալեքսանդրոս Ցորվաս
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1982[1][2] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալեքսանդրոս Ցորվաս[3] (հուն․՝ Αλέξανδρος Τζόρβας, օգոստոսի 12, 1982[1][2], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, դարպասապահ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պանաթինաիկոս» ֆուտբոլային դպրոցի սանը հենց այնտեղ էլ սկսել է իր մասնագիտական կարիերան 2001 թվականին, սակայն գրեթե անմիջապես վարձակալությամբ հանձնվել է «Այոս Նիկոլաոս» ակումբին, իսկ 2003 թվականին տեղափոխվել է «Մարկո», որից հետո 2004 թվականին ուղարկվել է «Տրասիվուլոս» ակումբ։ 2005 թվականին վերադարձել է հայրենի «Պանաթինաիկոս», որտեղ, սակայն, չի կարողացել ընդգրկվել հիմնական թիմի կազմում, ուստի 2007 թվականին տեղափոխվել է Կրետե կղզու «Օֆի» ֆուտբոլային ակումբը։
2011 թվականի օգոստոսի 29-ին պայմանագիր է կնքել իտալական «Պալերմոյի» հետ։ Սիցիլացիների թիմում 29-ամյա հույնը փոխարինել է Սալվատորե Սիրիգուին, որը տեղափոխվել էր «Պարի Սեն-Ժերմեն»։
2012 թվականի օգոստոսին դարձել է «Ջենոա» ֆուտբոլային ակումբի խաղացող։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին հրավիրվել է երիտասարդական հավաքական (մինչև 21 տարեկան), իսկ 2008 թվականին մարտի 21-ին նրան առաջին անգամ հրավիրել են Հունաստանի գլխավոր հավաքական որպես երրորդ դարպասապահ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 26-ին։ 2008 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից է։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում Հունաստանի հավաքականի հիմնական դարպասապահն էր։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պանատինաիկոս»
- Հունաստանի չեմպիոն, 2009/10
- Հունաստանի գավաթակիր, 2009/10
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Правильнее Дзорвас.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте ФК «Панатинаикос»(հուն.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Հույն ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ