Jump to content

Ալեքսանդրա Կուլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Կուլիշ
Ծննդյան անունռուս.՝ Александра Михайловна Белозерская[1]
Ծնվել էապրիլի 23 (մայիսի 5), 1828
ԾննդավայրՕլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 23 (հուլիսի 6), 1911 (83 տարեկան)
Վախճանի վայրՕլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Գրական անունГанна Барвінок[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինՊանտելեյմոն Կուլիշ[1]
 Hanna Barvinok Վիքիպահեստում

Ալեքսանդրա Միխայլովնա Կուլիշ (ուկրաիներեն՝ Га́нна Барві́нок , Հաննա Բարվինոկ, ծննդյամբ՝ Բելօզերսկայա, ապրիլի 23 (մայիսի 5), 1828, Օլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն - հունիսի 23 (հուլիսի 6), 1911, Օլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն), ուկրաինացի գրող, բանահյուս[2]։ Համարվում է Ուկրաինայի կարևորագույն գրողներից մեկը, ժամանակակից ուկրաինական գրականության առաջին կին գրողն է, ուկրաինական գրականության էթնոգրաֆիկ ռեալիզմի առաջամարտիկը[3][4][5]։

Ի հավելումն իր առավել հայտնի՝ Հաննա Բարվինոկ կեղծանվանը՝ գրել է A. Nečuj-Viter անունով[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Կուլիշը ծնվել է Չեռնիգովի մարզի Բորզնայի մոտ գտնվող Մոտրոնովկա խուտորում։ Նրա ազնվական ընտանիքում պահպանվել են ուկրաինական սովորույթները և օգտագործվել է ժողովրդական լեզուն։ Նրա ուսուցումը սկսվել է ճորտ ծառայից, ով անհրաժեշտ է համարել ճիպոտի օգտագործումը։ Սակայն Ալեքսանդրայի մայրը, իմանալով այդ մասին, դադարեցրել է այդ պրակտիկան և իր ձեռքն է վերցրել դստեր կրթությունը։

Երբ Ալեքսանդրան յոթ տարեկան է եղել, նրա հայրը մահացել է։ Ութ երեխաներով և ամբողջ տնային տնտեսությամբ ծանրաբեռնված մայրը դստերն ուղարկել է իր ընկերուհու՝ Օ. Ի. Կոզիկովայի մոտ։ Լեսյան այստեղ ապրել է մինչև 12 տարեկանը՝ Կոզիկովայի երեխաների հետ սովորելով ժողովրդական պոեզիա Կոտլյարևսկու, Պյոտր Գուլակ-Արտեմովսկու և Վիկտոր Զաբիլայի ստեղծագործություններից։ Սակայն Կոզիկովայի մահից հետո Ալեքսանդրան վերադարձել է մոր մոտ և մինչև 18 տարեկան դառնալը նրան օգնել տնային գործերում։ Այստեղ նա գիտելիքներ է ձեռք բերել հասարակ մարդկանց կյանքի և սովորույթների մասին, որոնք հետագայում դրսևորվել են նրա ստեղծագործություններում։

Ամենայն հավանականությամբ, հարազատ Տիմկովսկուն հյուընկալվելիս նա հանդիպել է Պանտելեյմոն Կուլիշին։ 1847 թվականի հունվարի 22-ին տեղի է ունեցել նրանց հարսանիքը, որտեղ խաչեղբայրը եղել է Տարաս Շևչենկոն։

Ալեքսանդրա Կուլիշն ամուսնու հետ, 1877
Ալեքսանդրա Կուլիշ 1847 թվականին

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաննա Բարվինոկը (Ալեքսանդրա Կուլիշի գրական կեղծանունը) գրականության մեջ հայտնվել է բավականին ուշ՝ միայն 1860 թվականին։ Ասում են, որ նրա բանաստեղծական տաղանդը նկատել և օրինակ է ծառայել Մարիա Մարկովիչը (Մարկո Վովչոկ)։ Նրա «Չկա չարիք առանց բարիքի» և «Աշնանը ամառ է» պատմվածքները տպագրվել են «Խատա» ալմանախում։

1861 թվականին Ա. Նեչույ-Վետեր կեղծանունով լույս են տեսել նրա երեք պատմվածքները՝

  • «Сиритський жаль»
  • «Не було змалку, не буде й до останку»
  • «Хатне лихо»

1862 թվականին Բարվինոկ կեղծանվամբ լույս տեսավ նրա «Наш дид и пип» պատմվածքը «Օսնովա»-ում, այնուհետև տպագրվեցին՝

  • «Դոմոնտար» «Պրավդա», Լվով, 1869
  • «Руська Хата»ալմանախում, 1877
    • «Трудящий шукае долю, а доля шукае трудящого»
    • «Чорт у крепацтве»
  • «Квитки с сльозами, сльозы з квитками» («Ռադա», Կիև, 1884)
  • «Перший винок» հրատարակչությունում, Լվով, 1887
    • «Перемогла!»
    • «Жиноче бидуванне»
  • «Пьяныця» («Складка». Альманах. Харьков, 1887)
  • «Вирна пара» («Просвета» ընկերության օրացույցի նկարազարդում, 1886)
  • «Подожна пара» («Дзвонок», Լվով, 1890)
Հաննա Բարվինոկի արձանը հայրենի քաղաքի թանգարանում

Բացի այդ, Բարվինոկը գրել է ռուսերեն վեց ազգագրական պատմվածքներ, որոնք տպագրվել են «Կիևսկայա Ստարինա»-ում (1888, թիվ 6 և 12, 1889, թիվ 7)

  • «С Волыни» (1861)
  • «С дороги» (1861)
  • «Жизнь в одном селе» (1862) -ինքնակենսագրական
  • «Молотники» (1888)
  • «Половинщик» (1888)
  • «Русалка» (1889)

Որոշ ստեղծագործություններում, օրինակ, «Не було змалку, не буде й до останку», Հաննա Բարվինոկն ընդօրինակել է Մ. Մարկովիչին։ «Դոմոնտար» պատմվածքում պատկերված է հանգիստ կենցաղային կյանքը և ավելի ինքնուրույն է։

Հաննա Բարվինոկի մոտ ավելի հաջողված են այն ստեղծագործությունները, որոնք հիմնված են ժողովրդական պատմվածքների վրա («Трудящий шукае долю, а доля шукае трудящого», «Чорт у крепацтве», «Пьяныця», «Перемогла!», «Жиноче бидувание»)։ Որոշ քննադատներ բացառիկ հաջողված են համարում նրա «Вирна пара»վիպակը, նշելով, սակայն, դրա լիակատար անհավանականությունը, մակարդակը շատ ավելի բարձր է «Перемогла!» վիպակի մակարդակը, որը հիմնված է «Батько милый, маты мила, дружина милійшы» երգի բառերի վրա։ Լավ են գրված նաև նրա ռուսերենով պատմվածքները։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի մի քանի բնակավայրերում կան Հաննա Բարվինոկի անունով փողոցներ։ Բարվինոկի արձանը նույնպես կանգնեցված է նրա պատմական տնամերձի տարածքում՝ այժմ Հաննա Պուստինի պատմական և հուշահամալիր-թանգարան-արգելոցում։

Բարվինոկի ստեղծագործությունների ամենաամբողջական ժողովածուն տպագրվել է 2002 թվականին «Ганна Барвінок» (անգլ.՝ Hanna Barvinok) գրքում, որը խմբագրել են Վոլոդիմիր Յացյուկը և Վասիլ Շենդերովսկին[7]։ 2018 թվականին Ուկրաինայի գրողների ազգային միությունը միջոցառում է անցկացրել Կիևում՝ նշելու Բարվինոկի 190-ամյակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Кулиш, Александра Михайловна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 958.
  2. "БАРВІНОК Ганна"
  3. Oleshchenko, Tetiana (2018). «Варшава в житті і творчості Ганни Барвінок» [Warsaw in the life and work of Hanna Barvinok]. TEKA Komisji Polsko-Ukraińskich Związków Kulturowych (ուկրաիներեն). 5 (13): 67–78. doi:10.31743/teka.5706. ISSN 1733-2249. S2CID 240924020.
  4. «"Ганна Барвінок" [Hanna Barvinok]. Херсонська обласна універсальна наукова бібліотека ім. Олеся Гончара [Kherson Regional Universal Scientific Library named after Oles Honchar]». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  5. Bohachevsky-Chomiak, Martha (1988 թ․ հոկտեմբերի 12). Feminists Despite Themselves: Women in Ukrainian Community Life, 1884-1939 (անգլերեն). Canadian Institute of Ukrainian Studies. էջ 10. ISBN 978-0-920862-57-5.
  6. «Kuliš, Aleksandra Michajlovna [b. Belozerskaja]». De Gruyter. International Encyclopedia of Pseudonyms (անգլերեն). 2010. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  7. "Збірник до 170-річчя від дня народження".

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Կուլիշ» հոդվածին։