Ալեքսանդեր Լաակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդեր Լաակ
էստ․՝ Aleksander Laak
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1907(1907-08-24)
ԾննդավայրՊյոիդե, Սաարեմաա, Էստոնիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1960(1960-09-06) (53 տարեկան)
Մահվան վայրՎինիպեգ, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտությունռազմական գործիչ

Ալեքսանդեր (Ալեքսանդր) Լաակ (էստ․՝ Aleksander Laak, օգոստոսի 24, 1907(1907-08-24), Պյոիդե, Սաարեմաա, Էստոնիա - սեպտեմբերի 6, 1960(1960-09-06), Վինիպեգ, Կանադա)[1], էստոնացի կոլաբորացիոնիստ, Յագալա համակենտրոնացման ճամբարի պարետ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից Էստոնիայի օկուպացման ընթացքում[2]։

Գործունեությունն օկուպացիայի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին՝ Օմակայտսե կազմակերպության վերստեղծումից հետո, Ալեքսանդեր Լաակը դարձել է այդ ռազմականացված կազմակերպության օպերատիվ բաժնի շտաբի պետ։ 1942 թվականին դարձել է Յագալա համակենտրոնացման ճամբարի ղեկավար և կրում է հենց ճամբարում և Կալևի Լիյվա վայրում սպանված հազար կալանավորների (հիմնականում հրեաներ և խորհրդային ռազմագերիներ) սպանության պատասխանատվությունը[3][4][5][6][7]։ Ճամբարի լիկվիդացումից հետո Լաակը 1943 թվականի օգոստոսի 20-ին նշանակվել է Տալլինի Կենտրոնական (մարտկոցային) բանտի պետ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև Էստոնայի գերմանական օկուպացիայի ավարտը[8]։

Տարագրություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին, Ալեքսանդեր Լաակն արտագաղթել է Կանադա[9][10]։

1960 թվականին մերկացվել է որպես նացիստական ռազմական հանցագործ։ 1960 թվականի սեպտեմբերի 6-ին Ալեքսանդեր Լաակը 53 տարեկանում ինքնասպանություն է գործել՝ կախվելով իր տան ավտոտնակում[9][10][11][12][13][14][15][16]։

Գոյություն ունի վարկած, թե Ալեքսանդեր Լաակն սպանվել է վրիժառու հրեաների խմբի կողմից[17][18][19]։ 1991 թվականին Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը վերսկսել է Լաակի մահվան հանգամանքների հետաքննությունը[10][16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Okupatsioonide muuseum»։ Museum of Occupations։ Արխիվացված է օրիգինալից 2001-01-12-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  2. «Laak Identified As Camp Chief»։ Montreal Gazette (Montreal)։ սեպտեմբերի 12, 1960։ էջ 3։ Վերցված է օգոստոսի 17, 2010 
  3. Hiio Toomas; Meelis Maripuu։ «Ülevaade juutide tapmisest Eesti territooriumil asunud laagrites» (Estonian)։ Estonian Ministry of Culture։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  4. «Juudid pidasid Kalevi-Liiva koonduslaagri komandandi üle omakohut»։ Eesti Ekspress։ հուլիսի 29, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2018-08-05 
  5. «PHASE II : THE GERMAN OCCUPATION OF ESTONIA IN 1941–1944»։ Estonian International Commission for Investigation of Crimes Against Humanity։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  6. Kaasik Peeter (մայիսի 28, 2010)։ «Holocaust in Estonia»։ Estonica։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  7. «Komisjon: 20.000 juudi hukkamine Eestis pole tõendatud»։ Virumaa Nädalaleht (Estonian)։ սեպտեմբերի 20, 2004։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  8. Меэлис Марипуу / Места заключения в Эстонии в период немецкой оккупации 1941—1944 гг. Archived 2014-04-13 at the Wayback Machine.
  9. 9,0 9,1 «Canada Checks On Immigrant Who Took Life»։ The Ottawa Citizen (Ottawa)։ Canadian Press։ էջ 1։ Վերցված է օգոստոսի 17, 2010 
  10. 10,0 10,1 10,2 «Suspected Nazi's Death Re-examined»։ The Jewish Post & News (Winnipeg): 34։ օգոստոսի 28, 1991 
  11. Pat Nagle (սեպտեմբերի 8, 1960)։ «Laak Widow Suspects 'Outsiders'»։ Montreal Gazette։ էջ 4։ Վերցված է օգոստոսի 17, 2010 
  12. «War Policeman Tells Of Deaths»։ The Spartanburg Herald (Spartanburg)։ AP։ մարտի 7, 1961։ էջ 1։ Վերցված է օգոստոսի 17, 2010 
  13. «Estonians Here Fear Red "Hate" Campaign»։ The Ottawa Citizen (Ottawa)։ CP։ սեպտեմբերի 10, 1960։ էջ 10։ Վերցված է օգոստոսի 17, 2010 
  14. Joseph Berger (մարտի 27, 2010)։ «Survival Tales Told in Snapshots: Czech Jews Enduring the Holocaust»։ The New York Times: C1 
  15. Jews and the Jewish people: Evrei i ...։ Google Books։ 1960։ Վերցված է օգոստոսի 17, 2010 
  16. 16,0 16,1 Myrone Love (փետրվարի 20, 1991)։ «Manitoba RCMP looking into 30-year-old suicide of alleged Nazi»։ The Jewish Post & News (Winnipeg): 2 
  17. «Juudid pidasid Kalevi-Liiva koonduslaagri komandandi üle omakohut - Välisuudised - Eesti Ekspress»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-03-05 
  18. Freedland J. Revenge // The Guardian. — 26 July 2008.
  19. Michael Elkins (1971)։ Forged In Fury։ Ballantine Books։ ISBN 0-345-02162-2