Էստոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիկա (էստ․՝ Estonica), ընդգրկուն առցանց հանրագիտարան Էստոնիայի հետ կապված թեմաների վերաբերյալ, մասնավորապես՝ պատմության, հասարակության, մշակույթի, պետության, տնտեսության, բնության, գիտության և կրթության մասին։

Նախագիծը իրականացվել է հիմնականում Էստոնիայի ինստիտուտի կողմից։ Սկսած 2000 թվականից «Էստոնիկա» առցանց հանրագիտարանի ստեղծումը և զարգացումը ֆինանսավորվել է Tiigrihüppe Sihtasutus («Վագրի թռիչք» հիմնադրամ) հիմնադրամի, Գործարարության զարգացման հիմնադրամի, Մոլախաղերի հարկման խորհրդի և Էստոնիայում Շվեդիայի դեսպանատան (դեսպանատան «Բալթիական երկրների տարի» նախագծի շրջանակներում) կողմից։

Ի սկզբանե հանրագիտարանի նյութերը հասանելի էին էստոներենով և անգլերենով, իսկ 2010 թվականից նաև գործարկվեց ռուսերեն տարբերակը։

«Էստոնիկայի» նյութերը կարող են ազատ օգտագործվել Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike License արտոնագրով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]