Ալեսանդրո Մուրջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Մուրջա
Alessandro Murgia
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1996(1996-08-09)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 185 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 11
Պատանեկան կարիերա
2012-2016 Իտալիա Լացիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Իտալիա Լացիո 31 (2)
2019   Իտալիա ՍՊԱԼ 15 (0)
2019-ներկա Իտալիա ՍՊԱԼ 14 (0)
Ազգային հավաքական
2014 Իտալիա Իտալիա Մ18 6 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ19 4 (0)
2017-2019 Իտալիա Իտալիա Մ21 14 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ալեսանդրո Մուրջա (իտալ.՝ Alessandro Murgia, օգոստոսի 9, 1996(1996-08-09)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՍՊԱԼ-ի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրջան Լացիոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ փոխարինելով Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին Պեսկարայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 23-ին՝ Տորինոյի դեմ խաղում[5]։ 2017 թվականի մայիսի 13-ին իտալացին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[6]։ Իր առաջին մրցաշրջանում Մուրջան անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[7]։

2017 թվականի օգոստոսի 13-ին Մուրջան գոլ խփեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ հանդիպման ավելացված ժամանակում[8]՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Լացիոյին և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[9][10]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի Վիտեսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[11][12]։ 2018 թվականի ապրիլի 18-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ֆիորենտինայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 14-րդ րոպեին[13]։ Լացիոյի կազմում Մուրջան անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ՍՊԱԼ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 30-ին Մուրջան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ ՍՊԱԼ-ին[14][15][16]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 3-ին փոխարինման մտնելով Տորինոյի դեմ խաղում[17]։ Մայիսի 4-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիևոյի դեմ խաղում[18]։ Հուլիսի 12-ին Մուրջան լրիվ տրանսֆերով տեղափոխվեց ՍՊԱԼ[19][20]՝ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ Մանուել Լաձարին տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[21][22][23]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում դեկտեմբերի 4-ին՝ Իտալիայի գավաթի Լեչչեի դեմ խաղում[24]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրջան ներակայացրել է Իտալիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2019 թվականի հունիսի 6-ին նա ընդգրկվեց Մ21 հավաքականի՝ Եվրոպայի առաջնության համար կազմում[25][26][27]։ Մրցաշարում նա չմասնակցեց ոչ մի հանդիպման[28], իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[29][30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լացիո 2016–17 Սերիա A 14 2 4 0 0 0 18 2
2017–18 16 0 1 0 10 2 27 2
2018–19 1 0 0 0 3 0 4 0
Ընդհանուր 31 2 5 0 13 2 0 0 49 4
ՍՊԱԼ 2018–19 Սերիա A 15 0 0 0 15 0
2019–20 14 0 2 1 16 1
Ընդհանուր 29 0 2 1 0 0 0 0 31 1
Կարիերայի ընդհանուր 60 2 7 1 13 2 0 0 80 5

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Italy - A. Murgia - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «SS Lazio - Delfino Pescara 1936, Sep 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Torino FC - SS Lazio, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «ACF Fiorentina - SS Lazio, May 13, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Alessandro Murgia | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. Editorial, Reuters. «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  10. 10,0 10,1 Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «EL: Lazio thriller sinks Vitesse | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «ACF Fiorentina - SS Lazio, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. Andrea. benazzi@spalferrara.it (2019 թ․ հունվարի 30). «ALESSANDRO MURGIA E' BIANCAZZURRO!». S.P.A.L. - Società Polisportiva Ars et Labor (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  15. «OFFICIAL: Murgia transfers to SPAL on loan». The Laziali (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  16. «UFFICIALE: Lazio, Murgia in prestito alla SPAL». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  17. «SPAL - Torino FC, Feb 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  18. «Chievo Verona - SPAL, May 4, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  19. Editorial. «Statement 12.07.2019». www.sslazio.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  20. «SPAL SIGN MURGIA | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  21. «Official: Lazio complete signing of Lazzari». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «Official: Lazzari joins Lazio | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  23. «Official | Lazio sign Manuel Lazzari from SPAL | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  24. «SPAL - US Lecce, Dec 4, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  25. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  26. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  27. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  28. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  30. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  31. «Alessandro Murgia». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. Daley, Terry. «Lazio defeat Roma to win Italian Cup for sixth time». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]