Ալեն Դարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Դարոնյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1946(1946-12-28) (77 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Ալեն Դարոնյան (դեկտեմբերի 28, 1946(1946-12-28), Փարիզ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Փարիզի «Բոզար» բարձրագույն դպրոցը։ Ալեն Դարոնյանի նախագծերով Դիժոնում, Նանտում, Մեցում, Փարիզում իրականացվել են կինոթատրոնների համալիրներ, վարչական շենք, Սեն ժերմեն դղյակի և պատմական շրջանի քաղաքաշինարարական, Մադլեն հրապարակի հյուրանոցի, Շառլ դը Գոլի հրապարակի 19-րդ դարի մի շենքի վերականգնումն ու վերակառուցումը, Միլանում՝ «Օդեոն» թատրոնի, Երևանում՝ Ֆրանսիայի դեսպանատան վերակառուցումը։ Փարիզի Հայկական միջպրոֆեսիոնալ ինտերնացիոնալ ընկերակցության փոխնախագահն է[1]։

2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Դարոնյան» հոդվածին։