Ալդո Վալետտի
Ալդո Վալետտի | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացել է | 1992 |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասան |
Ալդո Վալետտի (իտալ.՝ Aldo Valletti, 1930, Հռոմ, Իտալիա - 1992, Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան, որը խաղացել է մեծ մասամբ էպիզոդիկ դերեր իտալական կատակերգություններում։ Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել Պեռ Պաոլո Պազոլինիի «Սալո, կամ Սոդոմի 120 օրը» ֆիլմում (1975) նկարահանվելուց հետո։
Աշխատել է որպես լատիներենի ուսուցիչ[1]։ Ըստ Ուբերտո Պաոլոյի վկայության՝ «նախկին սեմինարիստ է, ով չի դարձել քահանա, նա մինչև 25-30 տարեկանը շարունակել է կրկնել լատիներենը և այցելել է Հռոմի օպերային թատրոն կամ Չինեչիտտու»[2](Հռոմից ոչ հեռու քաղաք) ։
Սերը դեպի ֆիլմը նրան բերել է նկարահանման հրապարակ, որտեղ նրան հասել են դերեր մասսայական տեսարաններում, հատուկ արտաքինի շնորհիվ նա ստացել է գրեթե միայն ծաղրանկարային դերեր։ Կինոյում նրա առաջին դերը եղել է Դինո Ռիզի «Աղքատներ, բայց գեղեցիկներ» ֆիլմում։ 1974 թվականին նկարահանվել Պաոլո Կավարիի «Խխունջը» (Il lumacone, 1974) ֆիլմի էպիզոդում «Սևազգեստ կնոջ բույրը» (Il profumo della signora in nero, 1974) ֆիլմում, որտեղ հայտնվել է ընդամենը հինգ վայրկյան մասսայական տեսարանում՝ խաղալով մարդակերներից մեկի դերը, «Վաճառվող ոստիկանները» («Il poliziotto è marcio», 1974) ֆիլմում նույնպես նաև նկարահանվել է առանց խոսքի կոնֆերանսի մասսայական տեսարանում, այստեղ նույնիսկ ցույց չեն տալիս նրա դեմքը։ Խաղացել է անբարոյականի հաճախորդի դերը «Ֆրանկենշտեյն իտալական ձևով» (Frankenstein all’italiana, 1975) ֆիլմում։
Առաջին և միակ ֆիլմը, որտեղ Վալետտին կատարել է գլխավոր դերերից մեկը, եղել է Պազոլինիի «Սալո» (1975) ֆիլմը, որտեղ նրա կերպարը հնչյունավորել է Մարկո Բելլոկկոն։ Ինչպես ասել է Պազոլինին Վալետտիի մասին, «նա առանձնահատուկ դերասան է, ով 20 տարի աշխատելու ընթացքում չի արտասանել ոչ մի խոսք»[3]։
Չնայած «Սալո» ֆիլմում նկարահանվել են շատ անփորձառու դերասաններ, Վալետտիի անփորձությունը հատուկ շեշտել է դերասան Էցիո Մաննին 2007 թվականին հարցազրույցի ժամանակ, ով նկարահանվել է կոլլաբորացիոնիստի դերում․ «Վալետտին (կյանքում) եղել է նույն անշնորհքը, ինչպես իրեն տեսնում ես «Սալո» ֆիլմում։ Նա եղել է քաղցր, վախեցնող, օրերով փակվել է հյուրասենյակում և դուրս չի եկել այնտեղից։ Ասում էր, որ իրեն պետք պատրաստվել հաջորդ օրվան (նկարահանումների), հետո եկել է նկարահանման հրապարակ և ամեն ինչ շփոթել է։ Կրկնել է, դադարեցրել։ Երբ նա պետք է տանջեր երիտասարդներին տաք մոմով, նրա ձեռքերը դողում էին։ Իմ հերոսի սպանության էպիզոդում նա չի կրակել հրացանից. իսկական ձախողում»[4]։
«Սոլո» ֆիլմի մասին պատմող Գիդեոն Բախմանի վավերագրական ֆիլմում ընդգրկվել են կադրեր, թե ինչպես է Պազոլինին նկատողություն անում Վալետտիին, երբ նա սխալ է պահում մոմը․ «Վալետտի, բռնի՛ր մոմը ավելի հանգիստ։ Դա պետք է ունենա ծեսի տեսք, որը կատարում է հոգևորականը։ Դու մի փոքր շտապում ես»։
1976 թվականին խաղացել է իր ամենահիշվող մասսայական դերը՝ բորդելի այցելույի դեր Տինտո Բրասսի «Կիտտիի սրահը» ֆիլմում։ Դրանից հետո եղել են մի շարք էպիզոդիկ դերեր, որոնցից ամենավառը եղել են երեք ֆիլմեր՝ «L’educanda», «Pasqualino Settebellezze», «Tutto suo padre»։ Վերջին դերը, որ նա կատարել է, եղել է փոքր դեր «Arrivano i gatti» (1980) ֆիլմում, որտեղ նրա մասին չի նշվում նույնիսկ տիտրերում։ Նա կատարել է խնջույքի հյուրերից մեկի դերը, որտեղ հյուրերը կազմակերպում են գազեր բաց թողնելու մրցույթ։ Դրանից հետո Վալլետին ընդմիշտ հեռանում է կինոյից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schwartz Barth David. Pasolini requiem. New York: Pantheon Books, 1992
- ↑ Quintavalle Uberto Paolo. Giornate di Sodoma. Milano: SugarCo, 1976
- ↑ Gideon Bachmann. [Il sesso come metafora del potere] // Il Corriere della Sera, 1975; Nico Naldini. Pasolini, una vita. Milan: Einaudi, 1989. P. 394
- ↑ Pasolini e gli altri, dall’anti-inferno privato ai gironi di Salò, Sergio Sciarra — Il Riformista, 2007
|