Jump to content

Ալբերտ Ֆեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Ֆեյսի
Ծնվել էօգոստոսի 31, 1894(1894-08-31)[1]
ԾննդավայրMaidstone
Մահացել էփետրվարի 11, 1982(1982-02-11)[1] (87 տարեկան)
Մահվան վայրMidland
ԳերեզմանMidland Cemetery
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունգրող, Australian rules football player և ինքնակենսագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Albert Facey Վիքիպահեստում

Ալբերտ Բարնեթ Ֆեյսի (օգոստոսի 31, 1894(1894-08-31)[1], Maidstone - փետրվարի 11, 1982(1982-02-11)[1], Midland), հայտնի որպես Ա.Բ. Ֆեյսի, եղել է ավստրալիացի գրող և Առաջին համաշխարհային պատերազմի վետերան։ Նրա հիմնական աշխատանքն է իր «Բախտավոր կյանք» ինքնակենսագրությունը, որն այժմ համարվում է ավստրալիական գրականության դասական նմուշ։ 2020 թվականի դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ, ինչպես նաև այն հանդիսացել է մինի հեռուստասերիալի նախագիծ[3]։

Ժոսեֆ Ֆեյսիի և Մերի Էն Ֆեյսիի (նախկինում Քար) որդին՝ Ֆեյսին, ծնվել է Մեյդսթոունում, Վիկտորիա։ 1896 թվականին՝ երբ Ալբերտը երկու տարեկան էր,  մահացավ նրա հայրը Արևմտյան Ավստրալիայի ոսկու հանքերում՝ որովայնային տիֆից։ 1898 թվականին, թողնելով իր փոքր երեխաներին իրենց տատիկի խնամակալությանը, Ալբերտի մայրը ժամանեց Արևմտյան Ավստրաիայի ոսկու հանքեր իր մեծ որդու մոտ, ով այստեղ օգնում էր հորը։ Երբ Ալբերտի պապիկը 1898 թվականին մահացավ, երեխաների տատիկը՝ տիկին Ջեյն Քարը (նախկինում Բարնեթ) Ալբերտի, Ռոյի (ծնվել է 1890 թվականին), Էրիկի (ծնվել է 1889 թվականին) և Միրայի (ծնվել է 1892 թվականին) հետ 1899 թվականին Բարքերս Քրիքից տեղափոխվեց Քալգուրլի, Արևմտյան Ավստրալիա։ Ֆեյսին սկսեց աշխատել մոտ ութ տարեկան հասակից և այլևս նորից ընտանիքի հետ չի ապրել։ Չնայած որ նա երբեք հնարավորություն չունեցավ հաճախելու դպրոց, Ֆեյսին դեռահասության տարիներին ինքնուրույն սովորեց գրել ու կարդալ։

Ֆերմայում իր առաջին աշխատանքի ընթացքում Ալբերտի գործատուն ենթարկում էր նրան ստրկության և ձիու մտրակով դաժան ծեծի։ Ամիսներ շարունակ նման շահագործումների ենթարկվելուց հետո ավելի քան 20 կիլոմետր (12 մղոն) քայլելուց հետո նրան հաջողվեց փախչել այդտեղից և բարեբախտաբար գտնել ճամբար դրած նոր մարդկանց։ Չնայած ոստիկանությունը տեղեկացվել էր նման շահագործումների մասին, Ֆեյսիի գործատուն երբեք չենթարկվեց պատասխանատվության։ Ֆեյսիի մեջքի և վզի վրայի սպիները մնացին որպես ակներեվ հիշատակ նրա ողջ կյանքի ընթացքում։

1908  թվականին Ֆեյսիի մայրը նորից ամուսնացավ, և նրա պահանջով Ֆեյսին մեկնեց Պերթ՝ ապրելու մոր և նրա երկրորդ ամուսնու՝ Արթուր «Բիլլ» Դաունիի հետ։ Սակայն նա նրանց հետ մնաց շատ քիչ և հետո ընդունեց Արևմտյան Ավստրալիայում գյուղական աշխատանքի առաջարկությունը։ Դրանից հետո Ֆեյսին և նրա մայրը ժամանակ առ ժամանակ հանդիպում էին՝ մինչև վերջինիս հանկարծակի մահը՝ 1914 թվականի սեպտեմբերին՝ 51 տարեկան հասակում։ Ֆեյսիի մանկությունը Արևմտյան ավստրալիայում  հիմնականում անցել է Քալգուրլիում, Նարրոգինում, Բրյուս Ռոքում, Մերրեդինում, Յալերինգում, Վիկպինում, Պինգելիում և Պոպանյինինգի մոտակայքում գտնվող Քեյվ Ռոքում, որի մասին նա գրել է «Բախտավոր կյանք»-ի երկրորդ գլխում։

14 տարեկան հասակում նա արդեն փորձառու ֆերմերային բանվոր և բուշմեն էր, իսկ արդեն 2- տարեկան հասակում նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և իր խմբի հետ շրջում էր Հարավային Ավստրալիայում, Վիկտորիայում և Նոր Հարավային Ուելսում։ Նրա բռնցքամարտիկի կարիերան շարունակվեց մինչև 1915 թվականի հունվար ամիս, երբ Ֆեյսին արդեն անցավ Ավստրալիական Իմպերալ Ուժերի (ԱԻՈւ) կազմի մեջ։

Զինվորական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսին միացավ AIF-ին 1915 թվականի հունվարի 4-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից ոչ շատ ուշ։ Նա որպես հետևակի զինվոր 11-րդ գումարտակի հետ, 3-րդ ամրապնդման ժամանակ HMAT Itonus[4] ռազմանավով մեկնել է Եգիպտոս և կռվել է Դարդանելի օպերացիաում, ներառյալ Լինի խրամատի կռիվը։ Իր ինքնակենսագրության մեծամասնությունը կազմում են սարսափի տեսարանները, որոնց միջով նա անցել էր պատերազմի ընթացքում, և նրա վառ հիշողությունների մասին Գալիպոլիում ANZAC Դիգերների վիճակի մասին։ Նրա երկու եղբայրները՝ Ռոյ Բարքեր Ֆեյսին (1890–1915)[5] և Ժոսեֆ Թոմաս Ֆեյսին (1883–1915)[6] սպանվեցին պատերազմի ընթացքում։

Ֆեյսին իր գրքում ներկայացնում է Դարդանելիում մեկից ավելի իր վնասվածքների մասին։ Այս ամենը հասավ իր գագանթնակետին 1915 թվականին[7], երբ արկի պայթյունից նա ստացավ ոտքի և ներքին ծանր վնասվածքներ, չնայած որ Ֆեյսին «համոզված չէր տարեթվերի վերաբերյալ»[8]։ Այնուամենայնիվ նրա ռազմական գրառումներում բացի սրտի խնդիրներից ոչ մի ապացույց չկա նրա՝ այլ վնասվածքներ ունենալու մասին։ Չնայած 11-րդ գումարտակի մոտակայքում օգոսոտոսի 19-ին  ոչ մի զինամթերքի պայթյունի մասին չէր արձանագրվել[9], բայց և այնպես 11-րդ գումարտակը մեկ շաբաթ անց Անզակի մոտ վերաբաշխվել էր 9-րդ և 10-րդ գումարտակների միջև։

Ֆեյսին, ճանաչվելով ոչ պիտանի պատերազմի համար, HMAT Aeneas նավով 1915 թվականի հոկտեմբերի 31-ին վերադարձավ Ավստրալիա[8][10]։

Ընտանիք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Ֆեյսիի տունը Վիկեպինում տեղափոխվեց քաղաք և այժմ զբոսաշրջության վայր է

Ավստրալիա վերադառնալուց հետո Ֆեյսին հանդիպեց Էվելին Մերի Գիբսոնին (1897-1976), ում հետ էլ ամուսնացավ 1916 թվականի օգոսոտոսի 24-ին Բանբերիում։ Նրանք միասին երջանիկ ապրեցին մոտ 60 տարի մինչև Էվելինի մահը՝ 1976 թվականի օգոստոսի 3-ին։ Նա սգաց կնոջ մահը իր ողջ կյանքի ընթացքում։ Զույգն ունեցել է յոթ երեխա 1919 թվականից 1939 թվականների միջև ընկած հատվածում։

Ֆեյսին դարձավ ավստրալիացի զինծառայողների համար պայմանների բարելավման քարոզիչ։ Ընտանիքը 1922 թվականից 1934 թվականներին ապրում էր Վիկտորիա Պարկում, մինչև նրանց Ուիքեպին վերադարձը;

Պատերազմից վերադառնալուց հետո Ֆեյսին աշխատել է որպես տրամվայի վարորդ(1916-1922) և Պերտում՝ տրոլեյբուսի վարորդ(1934-1946)։ Այնուհետև նա իր ողջ կյանքն անցկացրեց որպես հաջողության հասած ինքնուրույն թռչնաբույծ ու խոզաբույծ և բիզնեսմեն(1947–1958) Թուարթ Հիլլում, Ուաններուում, Գոսնելլսում և Մունդարինգի) մոտակայքում գտնվող Մաունթ Հելենայում։

Ֆեյսին հասարակական կյանքում ակտիվ և ճանաչված էր 1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականները, երբ նա անցավ թոշակի։ Նա հինգ տարի շարունակ եղել է Պերտի տրամվայների միության նախագահ, ավելի ուշ քսան տարի շարունակ եղել է տեղի կառավարության և Պերտի ճանապարհաշինարարության ընտրված անդամ և արդարադատության դատավոր։

Որդու կորուստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսիի ավագ որդին՝ Ալբերտ Բարնետ Ֆեյսին, հայտնի որպես Բարնի (1919–1942) Երկրորդ համաշխարհային պատերազմում միացավ Երկրորդ ԱԻՈւ-ին և ծառայեց 2/4 գնդացիր գումարտակում։ Նա մահացավ Սինգապուրի ռմբակոծության ժամանակ՝ 1942 թվականի Մարտի 15-ին, ճապոնական բանակի դեմ կռվի ընթացքում։ Չնայած, որ նրա ընտանիքը տեղյակ էր որդու անհետ կորելու մասին, նրա մահը չհաստատվեց մինչև 1945 թվականի մայիս ամիս[11]։ Ֆեյսին իր հուշերում նշել է, որ չնայած ինքն ու իր կինը ենթադրում էին, որ իրենց որդուն սպանել են, բայց և այնպես նրանք հուսախաբ չէին լինում։ Ավելի քան երեք տարի սպասելուց հետո նրա կնոջ վիճակն այնքան վատթարացավ, որ նա տարավ ծանր սրտի կաթված։ Նրանց մյուս երկու որդիները՝ Ժոսեֆն ու Ջորջը, ևս ծառայել են Ավստրալիական բանակի կազմում երկրորդ աշխարհամարտի ընթացքում Նոր Գվինեայում։ Նրանք ապահով վերադարձան տուն 1945 թվականի վերջերին։

Հետագա առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսին իր հետագա առողջական խնդիրները վերագրեց առաջին աշխարհամարտի ընթացքում Դարդանելում իր ստացած վնասվածքներին, այդ թվում նաև գնդակի վերքերին և պատռված փայծաղին, բայց նրա պատերազմի մասին գրառումները ոչ մի ապացույց չեն տրամադրում նման վնասվածքների մասին։ Նա Դարդանել ժամանել է 1915 թվականի մայիսի 7-ին, որից հետո նրա միակ առողջական խնդիրը եղել է հաճախասրտություն, որն ախտորոշվել է որպես սրտի խնդիր օգոստոսի 19-ին և և 1915 թվականի հոկտեմբերին Ավստրալիա տարհանման պատճառը։ Նա կրկին չի զորակոչվել[10]։

Ֆեյսին 1958 թվականին (64 տարեկան հասակում) տարավ ծանր սրտի կաթված և անցավ թոշակի։

Հուշեր և համբավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսին սկսեց գրառումներ անել իր կյանքի մասին, և կնոջ և երեխաների բազում հորդորների արդյունքում, ի վերջո, նա իր գրառումների հիման վրա տպեց գիրք։ Ֆեյսին ավարտեց իր հուշերը իր 83 ամյակի օրը՝ 1977 թվականին։ Երկու տարի անց՝ 85 տարեկան հասակում, նա իմացավ, որ իր «Բախտավոր կյանք»  ինքնակենսագրությունը հաստատվել է տպագրության։ Այն հրատարկվել է 1981 թվականին՝ իր մահից հենց ինն ամիս առաջ։

Թեև Ֆեյսին հիացած էր, որ իր կյանքի պատմությունը գնահատվում էր այսքան մեծ մասշտաբով, սակայն նրա առողջությունը գնալով վատթարանում էր և նա կորցնում էր իր տեսողությունը։ Նրան նաև սայլակ էր պետք ազդրի կոտրվածքի պատճառով։ Նրա գիրքը դարձավ բեսթսելեր և արժանացավ Նոր Հարավային Ուելսի վարչապետի գրական մրցանակին`գեղարվեստական գրականության և Գրքի ազգային խորհրդի մրցանակի։ Կյանքի վերջին վեց ամիսների ընթացքում Ֆեյսին դարձավ ազգային հայտնին և առաջադրվեց 1981 թվականի Ավստրալիայի տարվա մրցանակին։

Ծերանոցում մնալու տարիներին, չնայած կոնքի կոտրվածք ունենալուն, 1982 թվականի փետրվարի 11-ին՝ 87 տարեկան հասակում, Ֆեյսին մահացավ իր բնական մահով Միդլանդում։ Նրա մարմինը թաղված է Միդլանդի տեղական գերեզմանոցում։ Նրա կենդանի ժառանգությունն են իր յոթ երեխաներից վեցը և 28 թոռները[7]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Ֆեսիի տունը Ֆորեսթ Փլեյսում, Պերթ, կոչվում է Ֆեսիի անունով

1985 թվականին Ֆեյսիի «Բախտավոր կյանք» նովելը,  որը բովանդակում էր նրա 1897 թվականից 1916 թվականների կյանքը, վերածվել է չորս մասանի հեռուստաֆիլմի։ Դերասանական կազմն ընդգրկում էր Բիլլ Հոնթերին, Վալ Լեհմանին և Ռեյ Մեգհերին։

Ալբերտ Ֆեսիի հիշատակի գրադարանը Մունդարինգում

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկեպինում գտնվող Ֆեյսիի տունը վերածվեց զբոսաշրջության վայրի։ Նրա պատվին անվանված Ալբերտ Ֆեյսի տուն կառավարական շենքն իր մեջ ներառում է Ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների կոմունալ ծառայությունների վարչությունը։ Նրա անունը նաև կրում են Ալբերտ Ֆեյսի հիշատակի գրադարանը Մունդարինգում, Ֆեյսի փողոցը Գնագարայում, Ալբերտ Ֆեյսի փողոցը Մեյդսթոունում, Բարնի փողոցը Գլենդալոյում (անվանված ի պատիվ իր վերջին որդու) և Նարոգինում մի մոթելը։ «Բախտավոր կյանք»-ի ձեռագրերը պահվում են Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գրադարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. https://www.sl.nsw.gov.au/awards/nsw-literary-awards/douglas-stewart-prize-non-fiction
  3. «A Fortunate Life, written by A.B. Facey». Fremantle Press. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  4. «Albert Burnet Facey». The AIF Project. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Family Notices». The West Australian. Perth. 1915 թ․ օգոստոսի 5. էջ 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին – via Trove.
  6. «Family Notices». The West Australian (2nd ed.). Perth. 1915 թ․ հոկտեմբերի 21. էջ 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին – via Trove.
  7. 7,0 7,1 Hirst, J. B. (2007). «Facey, Albert Barnett (Bert) (1894–1982)». Australian Dictionary of Biography. Vol. 17 (Online ed.). Melbourne: National Centre of Biography, Australian National University. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. «Critics have suggested that the book had been heavily edited, but surviving manuscripts of his several versions refute this contention. The final version reveals considerable artifice. He was uncertain about dates and the book contains some factual errors.»
  8. 8,0 8,1 «Albert Barnet Facey». Discovering Anzacs. National Archives of Australia and Archives New Zealand. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  9. «11th Infantry Battalion». The Australian War Memorial. Australian Imperial Force unit war diaries, 1914–18 War. AWM4 (23/28/5). August 1915. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  10. 10,0 10,1 «Facey Albert Barnet (Barnett), SERN 1536, POB Footscray VIC, POE Blackboy Hill WA, NOK Arthur Thomas Downie». National Archives of Australia. 2020. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  11. «Family Notices». The West Australian. Perth. 1945 թ․ մայիսի 30. էջ 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին – via Trove.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • about-australia.com.au, 2010, Albert Facey Homestead
  • Facey, A. B. (1988) A Fortunate Life, Ringwood Vic., Penguin. 0-14-010869-6. (Previously published in 1981 by Fremantle Arts Centre Press, Fremantle, W.A.)
  • Findlay, Len. "A Son's Fortunate life with no regrets" The West Australian 11 June 2007 p. 71
  • Registry of Births, Deaths and Marriages, Victoria (1997), Federation index. Victoria 1889–1901, Melbourne, Registry of Births, Deaths and Marriages.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ֆեյսի» հոդվածին։