Ալբերտ Հերոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Հերոյան
Ծնվել էհունիսի 3, 1940(1940-06-03) (83 տարեկան)
ԾննդավայրԴուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Ալբերտ Խոսրովի Հերոյան (հունիսի 3, 1940(1940-06-03), Դուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Հերոյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 3-ին Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում[1]։ Ավարտել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը` սննդի ապրանքագետի որակավորմամբ։ 1963-1975 թվականներին աշխատել է Օձունի սննդի կոմբինատի գլխավոր ինժեներ[2], իսկ 1975-1977 թվականներին Քարակերտի պահածոների գործարանի գլխավոր ինժեներ[3]։ 1977-1993 թվականներին եղել է Արարատի պահածոների գործարանի գլխավոր տնօրեն, իսկ 1993 թվականից եղել է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն[4]։

Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. «Героян, Альберт Хосрович». dic.academic.ru. Վերցված է 24․06․2021-ին.
  3. «Героян, Альберт Хосрович». wikipedia.tel. 24․06․2021.(չաշխատող հղում)
  4. «Альбе́рт Хо́срович Героя́н». dictionnaire.sensagent.leparisien.fr. 24․06․2021.