Սեդրակ Հովհաննիսյան
Սեդրակ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1961 (64 տարեկան) |
Ծննդավայր | Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Սեդրակ Մնացականի Հովհաննիսյան (հունվարի 3, 1961, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդրակ Հովհաննիսյանը ծնվել է 1961 թվականի հունվարի 3-ին Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղում[1]։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ մեխանիկի որակավորմամբ։ 1983-1985 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանում՝ որպես պետկոմգյուղտեխնիկայի միավորման ինժեներ[2], 1985-1993 թվականներին եղել է «Հոկտեմբերյան» տրեստի մեխբազայի մեխանիկ[3], գլխավոր ինժեներ, իսկ 1993 թվականին ընտրվել է Արմավիրի շրջխորհրդի նախագահ։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ, եղել է ՀՀՇ վարչության անդամ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Реферат Седрак Мнацаканович Ованнисян». wreferat.baza-referat.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Седрак Мнацаканович Ованнисян - это... Что такое Седрак Мнацаканович Ованнисян?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
|