Ալբերտ Իսոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Իսոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | հրատարակիչ |
Ալբերտ Վահագնի Իսոյան (օգոստոսի 24, 1944, Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խմբագիր-հրատարակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ 1970–1991 թվականներին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթի խմբագրությունում (1982 թվականից՝ գլխավոր խմբագիր)։
2000–2001 թվականներին խմբագրել է «Գրական թերթ»-ը։
1991 թվականին հիմնադրել է «Հայագիտակ» հրատարակչությունը, 2012 թվականին՝ Ընթերցողների համահայկական միությունը։ 1997 թվականից տպագրում է վանակատե կազմերով, ոսկե զարդաքանդակներով հուշանվերային գրքերի մատենաշարը լույս է ընծայել Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Բուլատ Օկուջավայի (վերջին երեքը՝ ռուսերեն), Շոթա Ռուսթավելու (վրացերեն) և այլ գրողների ընտրանիները։
Իսոյանը մասնակցել է «Հայերն աշխարհում» հանրագիտական բառարանի (1995 թվական), «Ամենայն հայոց կաթողիկոսներ» (2001 թվական), Վահան Տերյանի «Ընտրանի» (2005 թվական), ՖեոդորԴոստոևսկու «Արևելյան հարց» (ռուսերեն, 2007 թվական), Եղիշե Չարենցի «Վերջին խոսքը...» (2007 թվական), «Վահան Տերյան։ Տերյանագիտություն։ Մատենագիտություն» (2011 թվական), «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» (հայերեն՝ 2011 թվական, ռուսերեն՝ 2012 թվական) ժողովածուների, «Օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» քարտարանի կազմման, խմբագրման և ծանոթագրման աշխատանքներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |