Ալբենա Դենկովա
| Ալբենա Դենկովա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | բուլղար․՝ Албена Петрова Денкова |
| Մասնագիտացում | սառցի վրա պարող և figure skating choreographer |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 3, 1974 (51 տարեկան) |
| Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
| Հասակ՝ | 165 սանտիմետր |
| Քաշ | 52 կիլոգրամ |
Ալբենա Դենկովա (բուլղար․՝ Албена Денкова, դեկտեմբերի 3, 1974, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գեղասահորդուհի, Մաքսիմ Ստավիսկիի հետ հանդես է եկել սառույցի վրա պարերով։ 2006 և 2007 թվականների աշխարհի երկակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բազմակի դափնեկիր, երեք Օլիմպիադաների մասնակից (1998, 2002 և 2006 թվականներ), տասներեք անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիկովան իր մարզական գործունեությունն սկսել է մարմնամարզությամբ զբաղվելով։ Գեղասահքով նա զբաղվել է ութ տարեկանից։ Ալբենայի առաջին պարընկերը եղել է Խրիստո Նիկոլովը։ Նրա հետ Ալբենան առաջին անգամ ելույթ է ունեցել 1988 թվականին միջազգային պատանեկան աշխարհի առաջնությունում։
1996 թվականին նրա զույգը դարձել է ռուս գեղասահորդ Մաքսիմ Ստավիսկին։
Զույգը վերապատրաստվել է Օդինցովոյում Ալեքսեյ Գորշկովի մոտ։ Մոսկվայի 2005 թվականի աշխարհի առաջնությունից հետո նրանք որոշում են փոխել իրենց մարզչին և մեկնում են Դելավեր (ԱՄՆ) Նատալյա Լինիչուկի և Գենադի Կարպոնոսովի մոտ մարզվելու։
2006 թվականի հոկտեմբերին Ալբենա Դենկովան հինգերորդ անգամ ընտրվել է Բուլղարիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ։
2007 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Ալբենա Դենկովան և Մաքսիմ Ստավիսկին որոշում են շարունակել հանդես գալ այդ մարզաձևում, բայց նրանք ստիպված են լինում ավարտել իրենց կարիերան ավտովթարի պատճառով, և դրան հաջորդեց դատական հետաքննություն։
2007 թվականին նա դերասան Իգոր Բուտմանի հետ մասնակցել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուին, 2008 թվականին երկրորդ մրցաշրջանում հանդես է եկել հաղորդավար Տիմուր Ռոդրիգեսի հետ, իսկ 2009 թվականին՝ երաժիշտ Իգոր Բուտամանի հետ։ 2013 թվականին դերասան Պետր Կիսլովի հետ զբաղեցրել է 3-րդ տեղը։
Մաքսիմ Ստավիսկիի հետ համատեղ ստեղծել են գեղասահքի ծրագրեր։ Օրինակ՝ 2009—2010 մրցաշրջանում նրանք կազմել են ֆրանսիացի մենապարող Բրիան Ժուբերի ազատ բեմադրությունը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 30-ին իր խաղընկեր Մաքսիմ Ստավիսկիից ծնվել է որդին՝ Դանիելը։
Մարզական հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցակցություն | 2001—2002 | 2002—2003 | 2003—2004 | 2004—2005 | 2005—2006 | 2006—2007 |
|---|---|---|---|---|---|---|
| Ձմեռային Օլիմպիական խաղեր | 7 | 5 | ||||
| Աշխարհի առաջնություն | 5 | 3 | 2 | 5 | 1 | 1 |
| Եվրոպայի առաջնություն | 6 | 2 | 2 | 3 | ||
| Բուլղարիայի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
| Գրան պրի եզրափակիչ | 3 | 1 | ||||
| Skate America | 1 | |||||
| Trophee Eric Bompard | 4 | 1 | 2 | 1 | ||
| Cup of Russia | 3 | |||||
| NHK Trophy | 3 | 1 | 1 | 2 | ||
| Skate Canada International | 4 | 2 | 1 | |||
| Bofrost Cup | 1 | 1 | ||||
| Finlandia Trophy | 1 | 1 |
Մինչև 2001 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Ստավիսկիի հետ
| Մրցակցություն | 1996—1997 | 1997—1998 | 1998—1999 | 1999—2000 | 2000—2001 |
|---|---|---|---|---|---|
| Ձմեռային Օլիմպիական խաղեր | 18 | ||||
| Աշխարհի առաջնություն | 19 | 17 | 11 | 10 | |
| Եվրոպայի առաջնություն | 17 | 16 | 9 | 8 | |
| Բուլղարիայի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 |
| Cup of Russia | 5 | ||||
| NHK Trophy | 6 | ||||
| Skate Canada International | 5 | ||||
| Bofrost Cup | 6 | 3 | |||
| Nebelhorn Trophy | 3 | ||||
| Զագրեբի ոսկե չմուշկ | 2 | ||||
| Finlandia Trophy | 1 | 1 | 1 | ||
| Կարլա Շեֆերայի հուշամրցաշար | 1 |
Խրիստո Նիկոլովի հետ
| Մրցակցություն | 1988—1989 | 1989—1990 | 1991—1992 | 1992—1993 | 1993—1994 | 1994—1995 |
|---|---|---|---|---|---|---|
| Աշխարհի առաջնություն | 21 | 26 | 27 | 24 | ||
| Եվրոպայի առաջնություն | 18 | 22 | 25 | 22 | ||
| Աշխարհի առաջնություն (պատանեկան) | 16 | 16 | ||||
| Բուլղարիայի առաջնություն | 1 | 1 |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ստարա Պլանինա» շքանշան I աստիճան (2007)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Президентът награди Албена Денкова и Максим Стависки с орден «Стара планина»(չաշխատող հղում) (բուլղ.)