Ալբանիայի հարկային համակարգ
Ալբանիայի հարկային համակարգ, Ալբանիայում իրավաբանական անձ և ֆիզիկական անձերից պետության կողմից գանձվող պարտադիր վճարներ` հարկերը, որոնք գանձվում են ինչպես համազգային, այնպես էլ համայնքային մակարդակով։ Երկրում առավել էական նշանակություն ունեցող համարվում են եկամտահարկը, սոցիալական ապահովության հարկը, շահութահարկը և ավելացված արժեքի հարկը, որոնք բոլորն էլ գանձվում են պետական մակարդակով։ Երկիրն ունի իր հարկային ծառայությունը (ալբ․՝ Drejtoria e Përgjithshme e Tatimeve)։
2014 թվականի դրությամբ Ալբանիայում մտցվել է պրոգրեսիվ եկամտահարկ տոկոսադրույքերի երեք մակարդակներով[1]։
Տարեկան եկամուտ | Հարկային տոկոսադրույք |
---|---|
0-ից մինչև 30 000 լեկ | 0% |
30 000 130 000 լեկ | 13% |
Ավելի քան 130 000 լեկ | 23% |
Ավելի վաղ, 2008 թվականին Ալբանիայում հաստատվել է համամասնական հարկում տարեկան եկամուտի 10% - ի չափով[2][3][4]։ Ավելացված արժեքի հարկը գանձվում է երկու տարբեր դրույքաչափերով. 20% ստանդարտ տոկոսադրույքով և 10% տոկոսադրույքով դեղամիջոցների համար[5]։
Սոցիալական ապահովության և բժշկական ապահովագրության վճարները վճարվում են ըստ զբաղվածության մակարդակի և ըստ ամսական եկամտի և կազմում են 22 000-ից մինչև 95 130 լեկ։ Աշխատողները վճարում են իրենց եկամուտի 9,5% - ը, գործատուները` 15% -ը։ Բժշկական ապահովագրության համար գանձվում է դրույքաչափի 1,7% - ը և՛ աշխատողի, և ՛գործատուի համար։ Ինքնազբաղված աշխատողներից գանձվում է 23% սոցիալական ապահովության և 7% բժշկական ապահովագրության համար[6]։
Եկամտահարկը գանձվում է տարեկան տոկոսադրույքի 15% - ի չափով։ 8 մլն լեկից քիչ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից։ Ձեռնարկությունը հարկ վճարում է, եթե ընկերությունը հիմնադրվել է Ալբանիայում, երկրում ունի մշտական հիմնարկ, կամ էլ այն դեպքում, եթե պետությունը վերահսկողություն է սահմանել այդ ձեռնարկության նկատմամբ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Income Tax Albania 2014»
- ↑ Albanian government to implement flat tax (SETimes.com) Jonilda Koci.
- ↑ Daniel Mitchell.
- ↑ Balkantimes, June 4, 2007.
- ↑ «VAT rate Albania»
- ↑ «Eurofast Tax card 2014 Albania»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2017-03-30
- ↑ «Reuters Corporate Tax increase»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-03-30