Ալարկոտ և անբան Վլասի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ալարկոտ և անբան Վլասի մասին
ռուս.՝ История Власа — лентяя и лоботряса
Ալարկոտ և անբան Վլասի մասին.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորԳրիգորի Լոմիձե
Բեմադրող նկարիչԳրիգորի Կոզլով
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1959

Ալարկոտ և անբան Վլասի մասին (ռուս.՝ История Власа — лентяя и лоботряса), խորհրդային սատիրական տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1959 թվականին, ըստ Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղծության (1926)։ Բացի Վլասից, կադրում չի հայտնվում ոչ մի կերպար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է մի ալարկոտ և անպատասխանատու տղայի մասին, որի անունը Վլաս Պրագուլկին էր։ Քնից առաջ նա կարդում էր ամսագիր` իրեն պատկերացնելով նախ հնդկացի, հետո` ծովահեն, դրանից հետո` կովբոյ և վերջապես` ավազակ։ Առավոտյան նա ժամանակին չի արթնանում, իսկ դպրոց գնալու ճանապարհին կարդում է «Հագուստի» խանութի ցուցանակը և չարություն է անում։ Դպրոցից ուշանալով` Վլասը որոշում է խաղալ գումարով և պարտվում է։ ԴԱսերին նա չի հասնում, իսկ ծնողներին ասում է, թե իբր գլուխը ցավում է։

Բնականաբար, Վլասը չի կարող լավ սովորել ո՛չ դպրոցում, ո՛չ բուհում և ո՛չ էլ տեխնիկումում։ Նրան հեռացնում են բոլոր ուսումնական հաստատություններից։ Արդյունքում Վլասը տեղավորվում է գործարանում աշխատանքի, բայց այնտեղ պետք է աշխատել և պահպանել կարգապահություն, իսկ Վլասը չի պատրաստվում այդպես անել։ Վերջիվերջո, գլխավոր հերոսը հասնում է հարբեցողության և ցանկապատների տակ գիշերելուն։

Ֆիլմի վերջում հնչում է հեղինակի կոչը` օգտակար ընթերցանության և դպրոցում լավ սովորել մասին։ Դա յուրաքանչյուր աշակերտի համար մասնագիտության լայն ընտրության հնարավորություն է բացում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Խալատով
  • Ռեժիսոր՝ Գրիգորի Լոմիձե
  • Բեմադրող նկարիչ՝ Գրիգորի Կոզլով
  • Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
  • Կոմպոզիտոր՝ Լև Սոլին
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ՝ Ա․ Դուրակով
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Տիկնիկները պատրաստել են՝
    • Վ. Կուրանով
    • Վ. Կալաշնիկովա
    • Ն. Ցելիկով
    • Վ․ Գուսև
    • Բ. Չերնիխովա
    • Օ. Պլյուսցինսկայա
    • Մ․ Չեսնոկովա
    • Վ. Չերտինսկայա

Ռոման Գուրովի ղեկավարությամբ

  • Տիկնիկներով խաղում են՝ Վ․ Կուսով, Վլադիմիր Պուզանով, Վ․ Զակրևսկի
  • Տեքստը կարդում է՝ Յուրի Միշկինը
  • Մուլտֆիլմի տնօրեն՝ Նատան Բիտման

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թվական` Բուխարեստի տիկնիկային և խամաճիկների ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի դիպլոմ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 400. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]