Ալալկոմենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալալկոմենես (Ալալկոմենե, հին հունարենով՝ Ἀλαλκομένης, «պահապան», «թշնամիներին ոչնչացնող»), հունական դիցաբանության մեջ Ալալկոմենեսը առաջին մարդն է: Ասում են, նա ծնվել է Բեոտիայում, որպես Գեա-մոլորակ և մեծացել մինչև այն ժամանակ, երբ հայտնվել է Լուսինը: Նա Զևսին խորհուրդներ էր տալիս, երբ նա վիճում էր Հերայի հետ, խնամում ու դաստիարակում էր Աթենասին, երբ նա դեռ փոքրիկ աղջիկ էր: Նրա անունով են կոչել Ալալկոմենես ավանը, որի կողքին էր գտնվում Տրիտոն գետակը: Անտիկ շրջանում ասում էին, որ Աթենասն այդտեղ է ծնվել, և հենց այդեղ էր գտնվում նրա տաճարը[1]:

Ոմանք Ալալկոմենեսին նույնացնում են Կիֆերոնի հետ: Ըստ այլ տարբերակների մարդկանց ստեղծել է Պրոմեթևսը, կամ էլ մարդիկ առաջացել են Վիշապի (գերբնական էակ) ատամներից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստրաբոն.Աշխարհագրություն IX 2, 36(էջ 413)