Ազնիվ գողեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ազնիվ Գողեր
Ազնիվ գողեր ֆիլմ.jpg
Երկիր{{{2}}} Հայաստան
Ժանրարկածային, կրիմինալ, կատակերգություն
Թվական2019
Լեզուհայերեն
ՌեժիսորԳոռ Կիրակոսյան
ԴերակատարներԱրամ MP3
Դավիթ Թովմասյան
Ռաֆայել Երանոսյան
Մեգգի Գրիգորյան
Լևոն Տեր-Պետրոսյան
Նկարահանման վայրԵրևան, Հայաստան
Տևողություն99րոպե
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=3_Pj-OE7Hb8

Ազնիվ Գողեր, ֆիլմը 2019 թվականի արտադրության է, պրեմերիան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին[1], Մոսկվա կինոթատրոնում։ Գլխավոր դերակատարներն են` Դավիթ Թովմասյանը, Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Մեգգի Գրիգորյանը և Լևոն Տեր-Պետրոսյան։ Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է։

Դերերում հանդես են եկել հումորային նախագծերով զբաղվող ամերիկյան «Դեմք շոու» կազմակերպության մի քանի դերասաններ՝ ամերիկաբնակ Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մեգի Գրիգորյանը։ Հայաստանից նրանց միացել են Արամ MP3-ը և Ռաֆայել Երանոսյանը, որոնք գլխավոր դերակատարներն են։ Նրանցից յուրաքանչյուրը ստիպված է եղել որևէ զոհողության գնալ կերպարի համար։ Մեգի Գրիգորյանը մազերը կտրել ու կարմիր է ներկել՝ հակառակ իր կամքին, Դավիթ Թովմասյանը 2 ամիս ստիպված է եղել  ծիծաղելի բեղերով մնալ, Արամ MP3-ն էլ՝ սափրվել[2]։

Ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել Երևանում, քանի որ ֆիլմը Երևանում ապրող կերպարների մասին է։

Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվա կինոթատրոնում, և վճարովի տարբերակով հասանելի է demqshow.com կայքում։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 5 անհաջողակների մասին է, որոնք պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել՝ ամեն մեկն իր խնդիրները լուծելու նպատակով։ Ցանկանում են մի հարուստ մարդու տնից գողանալ Սուլեյման սուլթանի ոսկյա թանկարժեք ջազվեն, հետո հանձնել այն ոստիկաններին, ասել, որ գտել են ու պարգևավճար ստանալ[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (hy-AM) Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին, https://www.youtube.com/watch?v=KkSWwKq15lA, վերցված է 2021-04-19 
  2. 2,0 2,1 ««Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-04-20