Ազդանշանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազդանշանում (պահլավ. azd - լուր և nishan - նշան), որևէ լուրի, հրամանի, նախազգուշացման հաղորդումը պայմանական նշանների՝ ազդանշանների օգնությամբ։ Ազդանշանը լինում է տեսողական–առարկայական և հնչյունային։ Վաղ ժամանակներից տեսողական–առարկայական Ազդանշանման միջոց են եղել կրակը, ծուխը, ձեռքերի, գավազանի շարժումները, դիմախաղը ևն։ Հնում աթարի դեզի վրա տնկած ավելը նշան էր, թե ամուսնացնելու աղջիկ ունեն։ խնամիներին ուղարկած կարմիր խնձորը հրավեր էր և նորահարսի կուսության ավետիս։ Հնչյունային ազդանշանը սկզբում իրագործվել է կոկորդային հնչյուններով ու կանչերով, ապա ստեղծվել են հնչեղ գործիքներ։ Հայերն օգտագործել են թմբուկ և փողային գործիքներ (օրինակ XIX դարում զեյթունցիները գործածում էին եկեղեցում օծած հատուկ թմբուկ)։ Հետագայում տեխնիկայի զարգացման շնորհիվ սկսեցին կիրառել կատարելագործված ազդանշաններ, ինչպես ծովային ազդանշաններ, երկաթուղային ազդանշաններ, դիսպետչերական ազդանշաններ, լուսային մնեմոնիկ սխեմաները, ազդանշանկան ճանապարհային նշաններով, օպտիկական սարքերի օգնությամբ։ Հնչյունային ազդանշանները (սիրենաների, շչակների միջոցով և այլն) կիրառվում է գլխավորապես տրանսպորտում։ Ըստ նշանակման ազդանշանները լինում են վթարային, երամանային, հրշեջ, նախազգուշական և այլն։ Ազդանշանները հիմնականում հաղորդվում են էլեկտրական և ռադիոտեխնիկական սարքերի (օրինակ ռադիոփարոսի, ռադիոզոնդի) օգնությամբ։