Ռադիոզոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոզոնդ (ռադիո․․․ և ֆր.՝ sonde — շողափոց), օդի ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը չափող ու ռադիոյով դրանց արժեքները հաղորդող աերոլոգիական սարք։ Ռադիոզոնդը մթնոլորտ է բարձրացվում ջրածնով լցված օդապարիկներով։ Երկրի վրա ռադիոազդանշաններն ընդունվում են հատուկ ռադիոընդունիչ ապարատներով՝ ցուցմունքների ավտոմատ կամ կիսաավտոմատ գրանցումով։ Ռադիոզոնդի թռիչքի բարձրությունը 30—40 կմ է։ Ռադիոզոնդը բաղկացած է ընդունիչներից՝ զգայուն տարրերից (տվիչներից), զգայուն տարրերի փոքր տեղաշարժերը էլեկտրական մեծությունների վերածող Փոխակերպիչներից, կոդային սարքավորումից, թեթև կարճալիք հաղորդիչից և սնման աղբյուրից։ Ռադիոզոնդի գործողության հեռավորությունը շուրջ 150—200 կմ է։ Առաջին Ռադիոզոնդը պատրաստել է սովետական գիտնական Մոլչանովը (1930 թ.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 563
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիոզոնդ» հոդվածին։