Ազատ Եղոյան (նկարիչ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Ազատ Եղոյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Եղոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշխատավայր | Գարուն և Սովետական Հայաստան |
Ազատ Երեմի Եղոյան (սեպտեմբերի 30, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1982 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1970–1980-ական թվականներին համագործակցել է «Գարուն» ամսագրի հետ, 1980–1993 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» (պատկերազարդման բաժնի վարիչ), «Գրքերի աշխարհ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Մասյաց աղավի» (Ղրիմ), «Այբ Բեն Գիմ», «Ուրբաթ», «Նպատակ» թերթերի խմբագրություններում՝ որպես նկարիչ-ձևավորող։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |