Ադրիան Գուսելշչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան Գուսելշչիկով
ռուս.՝ Адриан Константинович Гусельщиков
մայիսի 26, 1871(1871-05-26) - փետրվարի 21, 1936(1936-02-21) (64 տարեկան)
ԾննդավայրԳունդորովսկ ավան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՎիշի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրԳունդորովսկի Գերոգիևյան գունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Սուրբ Նիկոլայ Հրաշափառի շքանշան

Ադրիան Գուսելշչիկով (ռուս.՝ Адриан Константинович Гусельщиков, մայիսի 26, 1871(1871-05-26), Գունդորովսկ ավան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1936(1936-02-21), Վիշի), ռուս զինվորական, գեներալ-լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1871 թվականի մայիսի 26-ին (այլ տվյալներով օգոստոսի 28-ին)[1] Վոյսկա Դանսկի մարզի Գունդորովսկ ավանում, կազակների ընտանիքում։ 1900 թվականին ավարտել է Նովոչերկասսկի կազակական յունկերական ուսումնարանը և ստացել ենթասպայի կոչում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Ծառայել է Դոնի գնդերում։ 1917 թվականին ստացել է զորական ավագի աստիճան, 1918 թվականի մայիսին` գնդապետի կոչում և նշանակվել Դոնի բանակի Գունդորավսկի գնդի հրամանատար։ Գեներալ-մայոր (հր. 15.09.1918, ВВД ատամանի հր. № 969)։ Եղել է Հյուսիսային ռազմաճակատի Հյուսիսարևմտյան շրջանի զորքերի կազմում գործող Հյուսիսային ջոկատի հրամանատարը (հր. 16.10.1918, մինչև 11.10.1918)։ Գեներալ-լեյտենանտ (հր. 01.02.1919, Պետրովսկու խուտորի մոտ կարմիրներին ջախջախելու համար)։ 1919 թվականի փետրվարի 11-ից Հյուսիսային ռազմաճակատի Հյուսիսարևմտյան շրջանի հրամանատար[2]։

1919 թվականի փետրվար-մարտին Հյուսիսարևմտյան շրջանը վերափոխվում է Դոնի 4-րդ կորպուսի (6-րդ, 7-րդ Դոնի հետևակային դիվիզիաներ)։ Գուսելշչիկովը 1919 թվականի մայիս-հունիսին եղել է Դոնի 8-րդ կորպուսի հրամանատար։ 1919 թվականի սեպտեմբերին Լիսկի քաղաքի տակ մղվող մարտերում ծանր վիրավորվում է։ 1919 թվականի նոյեմբերի 22-ից եղել է Դոնի 3-րդ կորպուսի հրամանատար, Գեներալ Վրանգելի ռուսական բանակում Դոնի 3-րդ կորպուսի (24.03.1920 թվականից) մնացորդներից ձևավորված Դոնի 3-րդ կազակական դիվիզիայի հրամանատար։ 1920 թվականին Ղրիմի տարհանումից հետո մնացել է դիվիզիայի հրամանատար, որի հետ էլ տեղափոխվել է Հարավսլավիա։ 1920 թվականի դեկտեմբերի 12-ից եղել է Դոնի 2-րդ դիվիզիայի հրամանատար, 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1928 թվականի հունիս ընկած ժամանակաշրջանում` Թուրքիայում և Բուլղարիայում Գունդորովսկու գնդի հրամանատար։ 1928 թվականից գտնվել է վտարանդիության մեջ Ֆրանսիայում, ապրել է Վիշի քաղաքում, որտեղ էլ մահացել է 1936 թվականի փետրվարի 21-ին։ Թաղված է քաղաքային գերեզմանատան ռուսական տեղամասում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է Ռուսական կայսրության և Սպիտակ շարժման պարգևներ, այդ թվում` Սուրբ Նիկոլայ Հրաշափառի շքանշան (Գլխավոր հրամանատարի 1921 թվականի մարտի 14-ի № 93 հրաման).

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականի հոկտեմբերին Դոնեցկ քաղաքում բացվել է Գուսելշչիկովի հուշարձանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генерал А. К. Гусельщиков и Гундоровский Георгиевский полк(չաշխատող հղում)
  2. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Гусельщиков Адриан Константинович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  3. «В Донецке поставили памятник генералу Гусельщикову». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]